Եվրոպական գործակալությունը հավանություն է տվել մալյարիայի դեմ առաջին պատվաստանյութին

24 հուլիսի, 2015  13:45

Դեղորայքի եվրոպական գործակալությունը դրական եզրակացություն է տվել մալյարիայի դեմ առաջին պատվաստանյութին, որը մշակվել է բրիտանական GlaxoSmithKline ընկերության կողմից: Այս մասին է հայտնում BBC-ն:

Պատվաստանյութի վրա աշխատող գիտնականների խմբի ղեկավարը՝ բժիշկ Ռիփլի Բալուն ընդգծեց «այս պահի կարեւորությունը»: «Ես աշխատել եմ այս պատվաստանյութի վրա 30 տարի, եւ այժմ իմ երազանքը կատարվեց», - նշեց նա:

Այս «դրական գիտական կարծիքը» Mosquirix դեղորայքի՝ Աֆրիկայում՝ Սահարայից հարավ ընկած վայրերում օգտագործելու հնարավորություն է տալիս: ԱՀԿ-ն շուտով պետք է որոշում ընդունի՝ այս նյութը երեխաներին պատվաստելու մասին:

GlaxoSmithKline-ը ոչինչ չի հայտնում պատվաստանյութի շուկայական արժեքի մասին, սական ընկերության ներկայացուցիչները նշում են, ո չեն պատրաստվում շահույթ ստանալ դրա վաճառքից:

Ամեն տարի մալյարիայից մահանում է մոտ 584 հազար մարդ, մեծ մասը՝ մինչեւ 5 տարեկան երեխաներ: Վարակումների մեծ մասը բաժին է հասնում Աֆրիկային՝ Սահարայից հարավ ընկած վայրերին: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում