Ո՞ր պաղպաղակից է պետք զգուշանալ

25 հուլիսի, 2015  18:53

Ամռան շոգին ամենապահանջված մթերքը պաղպաղակն է: Սակայն, կարելի՞ է արդյոք գնել այն փողոցում: Որ պաղպաղակն է անվտանգ, որը՝ ոչ: Այս մասին պատմեց Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության ազգային ակադեմիայի փոխնախագահ, ապրանքների եւ ծառայությունների որակի վերլուծության դեպարտամենտի ղեկավար   Միլետա Արեստակեսյանը:

Նրա խոսքով՝ հայկական գործարաններում բավականին նորմալ են աշխատում՝ գոնե պահպանում են սանիտարահիգիենիկ նորմերը, եւ այդ պատճառով այդ արտադրանքը ընդհանուր առմամբ անվտանգ է:

Նույնը չի կարելի, ցավոք, ասել լցնովի պաղպաղակի մասին: Առաջին հերթին, պարզ չէ, ինչ է ենթադրում այս պաղպաղակի բաղադրությունը: Երկրորդ՝ պարզ չէ, ինչ պայմաններում են պահվել այս պաղպաղակի բաղադրության մեջ մտնող նյութերը: Կաթնամթերքում հիվանդածին բակտերիաները շատ արագ բազմանում են, հատկապես եթե պահվում են առանց ջերմային նորմերի պահպանման: Երրորդը՝ պարզ չէ, որ բիդոններով էին տեղափոխվում այս բաղադրիչները:

Իհարկե, նույնիսկ ամենալավ գործարանում արտադրված պաղպաղակը կարող է վտանգավոր դառնալ, եթե պահպանվի սխալ պայմաններում կամ եթե այն հալի, իսկ հետո նորից սառչի: Սակայն հիմնականում դա խանութների, այլ ոչ արտադրողների խնդիրն է:

Ինչ վերաբերվում է այլ երկրներից ներմուծվող  պաղպաղակին, այն ստուգվում է սահմանին, այդ պատճառով դրա որակին կասկածել պետք չէ: Եթե, իհարկե, խոսքը գնում է իսկական ներմուծված պաղպաղակի, այլ ոչ նկուղում պատրաստված որեւէ բանի մասին: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում