B խմբի վիտամինները բարելավում են ուղեղի աշխատանքը

27 հուլիսի, 2015  10:41

B խմբի վիտամինները զորու են բարելավել ուղեղի աշխատանքը եւ պահպանել նր առողջությունը, պնդում են Նորտումբրիայի համալսարանի (Մեծ Բրիտանիա) համալսարանի գիտնականները: Նրանք խորհուրդ են տալիս ավելի հաճախ օգտագործել այս խմբի վիտամինները կամ համապատասխան սննդային հավելումներ ընդունել:

«Կոգնիտիվ ունակությունների խթանման միջոցներ են համարվում ժենշենն ու գինգկո բիլոբան, սակայն էկզոտիկ այս դեղաբույսերից ստացած դեղերը կարող են փոխարինվել ավելի մատչելի միջոցներով», - նշում են վերոնշյալ համալսարանի մասնագետները:

Նրանց խոսքով՝ հասանելի միջոցներ կարող են լինել B խմբի վիտամիններ պարունակող գրեթե բոլոր մթերքները: «Նրանց կիրառումը բարելավում է կոգնիտիվ ակտիվությունը»,- նշեցին նրանք:

B խմբի վիտամինները չեն կարող կուտակվել կամ սինթեզվել մարդու օրգանիզմում, եւ այդ պատճառով պետք է պարունակվեն ամենօրյա սննդակարգում: Գտնել դրանք կարելի այնպիսի մթերքներում, ինչպիսին են կանաչ բանջարեղենը, լյադրը, ընկույզը, պանիրը, հացը, ձվի դեղնուցը, կաղամբը, նարնջի հյութը:

Բացի այդ՝ հետազոտողները խորհուրդ են տալիս օգտագործել նաեւ ուղեղի համար այլ կարեւոր նյութե:

 «Օրինակ, ձիթապտղի ձեթը, մեղրը եւ լիմոնի հյութը կարող են ամրապնդել հիշողությունը: Այդ մթերքները կարող են պարունակել անոթները մաքրող նյութերմ որոնք սնուցում են գլխուղեղը», - նշեցին նրանք: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում