Սուրճը կարող է պաշտպանե՞լ կրծքագեղձի քաղցկեղից

28 հուլիսի, 2015  20:43

Սուրճը կարող է կանգնեցնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը, պարզել են շվեդ գիտնականները: Այն կանայք, որոնք օրական 5 բաժակ սուրճ են խմում, ավելի հազվադեպ են բախվում մահացու այս հիվանդությանը, իսկ ահա թեյը հակառակ ազդեցությունն ունի:

Գիտնականները վերլուծել են երկու տասնամյակների ընթացքում ավելի քան 40 հազար կանանց վերաբերվող տվյալներ են վերլուծել:

Պարզվեց, որ 5 եւ ավելի բաժակ սուրճ օգտագործող կանայք քաղցկեղով հիվանդանալու 19 տոկոս ավելի ցածր հավանականություն ունեին՝ մեկ կամ երկու բաժակ օրական օգտագործողների համեմատ: Իսկ այն կանայք, որոնք օրական մեկ բաժակ թեյ էին խմում, 19 տոկոսով ավելի հաճախ էին բախվում այս խնդրի հետ՝ թեյ առհասարակ չօգտագործողների համեմատ:

Այս կապի համար պատասխանատու մեխանիզմը դեռեւս ուսումնասիրված չէ: Տեսություններից մեկի համաձայն՝ սուրճը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կասեցնում են բջիջների վնասումը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում