Ուսանողուհին «ցանվող» պահպանակ է ստեղծել

29 հուլիսի, 2015  22:44

Ուսանողուհին Նյու Յորքից՝ Միշել Չուն, նոր «ցանվող» պահպանակ է ստեղծել, որը դուր կգա շատ տղամարդկանց, քանի որ այս պահպանակը, ի տարբերություն դասականներին, գրեթե անհարմարություններ չի պատճառում եւ «ցանվում է» առնադամի վրա:

Տղամարդկանց մեծամասնությունը պահպանակ օգտագործել չի սիրում, քանի որ դրանք դժվար է հագնելը, երբեմն նրանք սեղմում են, ինչի պատճառով էրեկցիան անհետանում է: Դեռեւս 2008-ին Ժան Վինչենց Կրաուզեն հանդես եկավ այսպես կոչված «ցանվող» պահպանակի գաղափարով, եւ ահա հիմա Pratt Institute-ում դիզայն ուսանող Միշել Չուն ներկայացնում է այս պահպանակի իր տարբերակը՝ Girlplay: Այս պահպանակը սփրեյ է հիշեցնում, որը ցանվում է առնանդամի վրա՝ պաշտպանելով այն ճիշտ այնպես, ինչպես դասական պահպանակը:

Միշելը պնդում է, որ այս պահպանակից օգտվելը շատ ավելի դյուրին է եւ ուրախ, քանի որ այն պետք չէ հագնել:

Ցանվող պահպանակի առաջին կոնցեպտը, որը պատկանում էր Կրաուզեին, ենթադրում էր լատեկսի օգտագործում: Սակայն այն այնպես էլ մասսայական արտադրության մեջ ճմտավ, քանի որ լատեկսը չորանալու համար երկար ժամանակ էր պահանջում: Արդյունքում տղամարդիկ ստիպված էին լինում սպասել մոտ երեք րոպե սեքսով զբվաղվելուց առաջ:

Միշել Չուն վերածնեց այս գաղափարաը՝ մի փորք փոխելով պահպանակի կազմը, ինչի շնորհիվ այն շատ ավելի արագ է չորանում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում