Պետք է արդյոք անհանգստանալ, եթե միջատ եք կուլ տվել

30 հուլիսի, 2015  15:40

Ամառվա ընթացքում դա շատ հաճախ է տեղի ունենում: Դուք չեք նկատում, ինչպես է որեւէ միջատ հայտնվում Ձեր բերանում եւ դուք պատահաբար կուլ եք տալիս դրան: Վտանգավո՞ր է դա:

Այս հարցին է պատասխանում միկրոկենսաբան ու պաթոլոգ Բոբբի Պրիտը՝ Մայո կլինիկայի Clinical Parasitology Laboratory-ի տնօրենը:

Նրա խոսքով՝ հիմնականում միջատներին կուլ տալը վտանգավոր չէ, քանի որ մեր մարսողական համակարգը կարող է մարսել միջատներին:

Ե՞րբ է պետք անհանգստանալ

Որոշ միջատներ, սակայն կարող են խնդիրներ ստեղծել, եթե դրանց կուլ տան: Դրանց թվում այն միջատներն են, որոնք կարող են խայթել (օրինակ՝ մեղու): Այսպիսի միջատ կուլ տալու դեպքում այն կարող է խայթել, ինչի արդյունքում տեղային այտուց ի հայտ կգա եւ ցավ խայթոցի հատվածում: Ընդհանուր առմամբ՝ այստեղ վախենալու ոչինչ չկա:

Սակայն եթե մարդը ալերգիա ունի խայթոցների նկատմամբ, ամեն ինչ կարող է այլ կերպ դասավորվել՝ դեմքի, բերանի կամ պարանոցի այտուցում, շնչառական խնդիրներ, գլխապտույտ, զարկերակային ճնշման անկում եւ նույնիսկ սրտի կանգ:

«Եթե ձեռքի տակ չկա EdiPen, միջատ կուլ տալը, հատկապես այն դեպքում, եթե մարդն ալերգիա ունի, կարող է մահացու լինել», - նշեց փորձագետը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում