Գարեջրի խմորիչները կարող են օգնե՞լ քաղցկեղի դեմ պայքարում

31 հուլիսի, 2015  10:33

Քիչ ուսումնասիրված RAD51 գենը «վերանորորոգում է» ԴՆԹ-ի վնասված մասերը, որոնք, որպես կանոն, հանգեցնում են ձվարանների քաղցկեղի եւ կրքագեղձի քաղցկեղի ձեւավորմանը: Գենի այս հատկությունը բացահայտել են Փիթսբուրգի համալսարանի գիտնականների՝ Nature Communications ամսագրում լույս տեսած հոդվածում:

Մեխանիզմը բացահայտվել է RAD51 գենի մեջ, որը առկա է խմորիչներում, որոնք օգտագործվում են գարեջրի արտադրության մեջ: Խմորիչների ընտրությունը պատահական չէր, պրիմիտիվ սնկերը ամենահասարակ օգանիզմներից են:

 «Այդ սպիտակուցները առկա են շատ տեսակների մոտ էվոլյուցիայի ողջ ընթացքում, սակայն շատ քիչ բան էր հայտնի այն մասին, թե ինչ ֆունկցիա են կատարում դրանք: Մեր հետազոտությունն առաջին անգամ ցույց տվեց, ինչպես են դրանք մասնակցում ԴՆԹ վերանորոգմանը», - նշեց հետազոտողների խմբի ղեկավար Կարա Բերնշտեյնը: Նրա խոսքով՝ այդպիսով պետք է մեծ առաջընթաց գրանցվի նաեւ կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղի բուժման գործում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում