Սոլյարիի պատճառով կինը հիվանդացել է մաշկի քաղցկեղով (ֆոտո)

1 օգոստոսի, 2015  22:28

33-ամյա անգլուհի Լիզա Հաթրիի մոտ բժիշկները մահացու վտանգավոր հիվանդություն են ախտորոշել՝ մելանոմա: Երբ աղջիկը 16 տարեկան էր դարձել, ծնողները նրան սոլյարի էին նվիրել, որից նա օգտվում էր ամեն օր եւ որի պատճառով, մեծ հաշվով, նրա մոտ ի հայտ եկավ այս հիվանդությունը:

Երբ լինը եկավ բժիշկների մոտ՝ գանգատվելով վատ ինքնազգացողությունը, նրանք Լիզայի մարմնի վրա ավելի քան հարյուր խալ նկատեցին: Պարզվեց, որ 16-ամյակը լրանալուց հետո նա ամեն օր մեկ ժամ անցկացնում էր սոլյարիում: Երկու երեխաների ծնվելուց հետո նա հրաժարվեց այս սովորությունից, սակայն արեւայրուկի նկատմամբ սերը պահպանվեց եւ նա շարունակեց արհեստական արեւայրուկի սրահներ այցելել, որտեղ 9 րոպե տեւողությամբ սեանսներ էր անցնում: Արձակւորդների ժամանակ, երազելով շոկոլադե արեւայրուկի մասին՝ Լիզան օգտագործում էր միայն ամենաթույլ արեւապաշտպան քսուկները, որոնք գրեթե չէին պաշտպանում մաշկը: Ավելին՝ նա յուղեր էր օգտագործում, որոնք նպաստում էին արեւայրուկին:

Որովայնի ու մեջքի հատվածից երկու կասկածելի խալ հեռացնելուց հետո կնոջ մոտ չարորակ մելանոմա ախտորոշեցին: Այժմ Լիզայի մոտ ռեմիսիա է, սակայն նա մեկ է, կարող հետագայում կրկին բախվել հիվանդության ռեցիդիվի հետ: Չարորակ մելանոման կարող է ի հայտ գալ մարմնի ցանկացած մասում՝ չնայած նրան, որ հիմնականում ախտահարում է մեջքի, ոտքերի, ձեռքերի, դեմքի մաշկը:

Այժմ Լիզան խոստավանում է, որ շատ անպատասխանատու կերպով է վարվել այս տարիների ընթացքում՝ փորձելով ամեն պարագայում եւ տարվա ցանկացած եղանակին պահպանելով արյեւայրուկը: Շուտով նա կվերահատվի երկրորդ անգամ, որից հետո միայն մասնագետները կարող են որոշել, տարածվելու է նրա քաղցկեղը թե ոչ:  Եթե քաղցկեղը հարցնի մետաստազներ տալ, Լիզային այեւս ոչիչ չի օգնի: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում