Մեդիտացիան կարող է օգնել ծխելը թողնելու հարցում

1 օգոստոսի, 2015  14:03

Մեդիտացիան կարող է օգնել թողնել ծխելը: Ընդ որում՝ շատ փափուկ կերպով, մարդու համար աննկատելի: Այս մասին են հայտնում ամերիկացի գիտնականները Նոռա Վոլկովի գլխավորությամբ:

Նրանց խոսքով՝ ծխելը թողնելու ցանկությունը ինքնին չի կարող անել դա: Իսկ ահա մեդիտացիերն ու եւ այլ տեսակի պրակտիկաները, որոնք միտված են ինքնավերահսկողության ամրապնմանը, կարող են կասեցնել ենթագիտակցական այն ազդակները, որոնք ստիպում են ծխել:

Նախկինում իրականացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխողների մոտ ուղեղի՝ ինքնավերահսկողության համար պատասխանատոււ հատվածներում ակտիվության պակաս է նկատվում: Հետեւաբար, ինքնավերահսկողության ամրապնդումը կարող է օգնել թողնել ծխելը եւ ավելի պատասխանատու մոտենալ սեփական կյանքի ու առողջությանը:

60 կամավոր, որոնց թվում էին 27 ծխող եւ 33 չծխող, մասնակցել են հատուկ ծրագրերին, որոն շրջանակներում սովորեցնում էին մեդիտացիա անել եւ նվազեցնել սթրեսի մակարդակը: Առաջին խմբում կիրառվում էր գիտկացված մեդիտացիայի պրակտիկան, երկրորդում՝ ռելակսացիայի պրակտիկան: Պարզվեց, որ մեդիտացիան հանգեցնում է ծխողների թոքերում ածխաթթու գազի մակարդակի նվազմանը, ինչպես նաեւ օրական ծխվող ծխախոտի՝ 60 տոկոս կրճատմանը: Ընդ որում՝ իրենք ծխողները նույնիսկ չնկատեցին, որ սկսեցին ավելի քիչ ծխել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում