Սիբիրյան խոցի դեպքերը Արմավիրի մարզում լաբորատոր հաստատվել են

5 օգոստոսի, 2015  11:23

Օգոստոսի 4-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց ընդունված 2 հիվանդի մոտ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը:

Հիվանդների ինքնազգացողությունը ներկայումս բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ:

Ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում