Բազմաթիվ ծխողներ, որոնք երազում են հրաժարվել վնասակար սովորությունից, դա չեն անում, որովհետեւ վախենում են գիրանալուց: Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ այդ վախերն արդարացված են:
Փենսիլվանիայի Պետական համալսարանի գիտնականները պարզել են, որ օրական 25 ծխախոտ ծխողները ծխելը թողնելուց հետո գիրացել են մինչեւ 10 կիլոգրամով: Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ ծխախոտի սիրահարներին սպառնում է մի քան կիլոգրամով գիրացում, եթե կարողանան թողնել ծխելը, բայց ոմանց պարագայում քաշի ավելացումը կարող է հասնել մինչեւ 11 կիլոգրամի:
Ամերիկացի գիտնականներն ուզում էին հասկանալ, թե ինչ գործոններից է կախված դա: Նրանք վերլուծել են 12 204 ծխելը թողնել փորձած մարդու վերաբերյալ տեղեկությունները: Վերլուծել են նաեւ այնպիսի ցուցիչներ, ինչպիսիք են ամեն օր օգտագործվող ծխախոտի քանակը, ինչպես նաեւ մարմնի զանգվածը մինչեւ ծխելուց հրաժարվելը: Ծխողներին հետեւել են 10 տարի շարունակ: Նրանց քաշը համեմատել են այն մարդկանց քաշի հետ, ովքեր շարունակել են ծխել:
Պարզվել է, որ օրը 15 ծխախոտից պակաս ծխողները ծխելուց հրաժարվելուց հետո տասը տարի շարունակ գրեթե բոլորովին չեն լցվել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day