Ուրոլոգ Ռայան Բերգլունդն ամեն օր տարատեսակ այցելուներ է ունենում: Նա առանձնացրել է 5 հարց, որոնք տղամարդիկ վախենում են ուղղել բժշկին:
1. Նորմա՞լ է, երբ ես ինչ-որ բան եմ շոշափում իմ ձվարաններում կամ փոշտում:
Ուրոլոգի պատասխանը. Ձվարաններից բացի՝ փոշտում նաեւ այլ բաներ կան, եւ դա միանգամայն նորմալ է: Իսկ որոշ դեպքերում փոշտում կազմավորումները կարող են վտանգավոր լինել.
• Եթե փոշտում կազմավորում կա, որը շոշափելիս որդերով լի պարկ է հիշեցնում: Ամենայն հավանականությամբ, դա վարիկոցելե է, որը կարող է հանգեցնել անպտղության:
• Եթե փոշտում հիդրոցելե կա. հեղուկ, որը հավաքվում է ձվարանի շուրջ:
• Եվս մեկ խնդիր է սպերմատոցելեն. հեղուկի ավելցուկ կամ ուռուցքային գոյացություն:
• Եթե ձվարանում կամ փոշտում ուռուցք եք շոշափում, դա կարող է ձվարանի քաղցկեղի նշան լինել:
Մասնագետը տղամարդկանց խորհուրդ է տալիս ամիսը մեկ անգամ շոշափել փոշտը, եւ ցանկացած կոշտ գոյացություն կամ արտասովոր բան զգալու դեպքում անմիջապես դիմել բժշկի:
2. Ի՞նչ տեսք ունի նորմալ սերմնահեղուկը: Արդյո՞ք պետք է անհանգստանալ:
Ուրոլոգի պատասխանը. Նորմալ սերմնահեղուկը սովորաբար ճերմակ եւ թանձր է լինում, բայց կարող է նաեւ տարբեր լինել: Նորմալ չէ, եթե.
• Սերմնահեղուկում արյուն կա, ինչը կարող է շագանակագեղձի հետ կապված խնդրի հետեւանք լինել:
• Եթե սերմնահեղուկը վատ հոտ ունի, իսկ սերմնազատումը ցավոտ է, ինչը կարող է վարակի հետեւանք լինել:
3. Նորմա՞լ է, երբ երիտասարդ տղամարդն էրեկցիա չի ունենում:
Ուրոլոգի պատասխանը. 50 տարեկանից երիտասարդ տղամարդկանց միայն 5 տոկոսն է էրեկցիոն ծանր խանգարում ունենում: Երիտասարդների մոտ այդ խնդիրը կարող է կապված լինել հետեւյալ հանգամանքների հետ.
• Վնասվածք,
• Անոթային խնդիր,
• Անոթների կամ նյարդերի հետ կապված հիվանդություններ (օրինակ՝ դիաբետ կամ հիպերտոնիա),
• Որոշ դեղամիջոցների ազդեցության հետեւանք,
• Ծխել, որը նույնպես կարող է էրեկցիայի խանգարման պատճառ դառնալ:
4. Առնանդամի ինչպիսի՞ չափսն է նորմալ համարվում:
Ուրոլոգի պատասխանը. Առնանդամի նորմալ երկարությունը 9-19 սմ է, սակայն տղամարդկանց մեծ մասի սեռական օրգանը միջինը 14 սմ է:
5. Կարելի՞ է մեծացնել առնանդամը:
Ուրոլոգի պատասխանը. Եթե նորմալ երկարության առնանդամ ունեք, այն մեծացնելու անվտանգ միջոց չկա: Պետք չէ հավատալ գովազդներին, որոնք հակառակն են հավաստում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր