Ի՞նչ է պետք ուտել մինչեւ ծերություն սուր տեսողություն պահպանելու համար

8 սեպտեմբերի, 2015  20:41

Մակուլյար դեգեներացիան 55–ն անց մարդկանց կուրանալու առաջին պատճառներից  մեկն է: Մակուլյար դեգեներացիայի հիմնական պատճառը ցանցաթաղանթի կենտրոնական մասի տարիքային վնասվածքն է: Այս հիվանդությունը բուժելն անհնար է, սակայն կարելի է նկատելիորեն նվազեցնել դրա առաջացման վտանգը, եթե ձեր աչքերն առողջ են, կամ նվազեցնել դրա հետեւանքով կուրանալու վտանգը, եթե հիվանդությունն արդեն սկսվել է:

Բժշկուհի Ջոանա Սեդոնը՝ Tufts University School of Medicine -ից, խորհուրդ է տալիս ճիշտ սնվել, քանի որ սննդամթերքում պարունակվող նյութերը շատ կարեւոր են մեր աչքերի առողջության համար: Ահա թե ինչ մթերքներ է նա խորհուրդ տալիս միշտ ունենալ սառնարանում.

Վիտամին A՝ լյարդ, ձկան յուղ, ձվի դեղնուց, կաթնամթերք Կարտենոիդներ ( բետա կարոտին, լյուտեին եւ այլն ). կարմիր պղպեղ, մանգո, կաղամբ, այլ գունավոր բանջարեղեն ու մրգեր Վիտամին D3. սաղմոն, թունա, սարդինա, տավարի լյարդ, կաթ Վիտամին C. պտուղներ, ծաղկակաղամբ, կանաչ կաղամբ Վիտամին E՝ բրոկոլի,գետնանուշ, նուշ, ավոկադո, աեւածաղկի սերմեր Օմեգա 3 ճարպաթթուներ՝ յուղոտ ձուկ, վուշի սերմեր, հունական ընկույզ, դդում, տոֆու Ցինկ՝ ոստրե, ընկույզ, ամբողջական հատիկներ Լիկոպին՝ լոլիկ, ձմերուկ, վարդագույն թուրինջ Հակաօքսիդանտներ. լոռամիրգ, հապալաս, նուռ

Բժշկուհին նաեւ մի քանի կերակրատեսակների բաղադրատոմս է խորհուրդ տվել : Օրինակ սպանախով աղցանի մեջ արժե հավելել մի քիչ նարինջ կամ ելակ՝ դա կապահովի վիտամին C-ն  որը նպաստում է բուսական աղբյուրներից ստացվող երկաթի յուրացմանը: Իսկ սպանախով ու ելակով սաղմոնը տեսողության համար իդեալական կերակրատեսակ է:

Բացի դրանից D  A  E  և K վիտամինների յուրացման համար օրգանիզմին պետք են ճարպեր, դրա համար էլ այդ վիտամինները պարունակող մթերքները ցանկալի է համատեղել թարմ ընկույզի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում