Երեւանում կկայանա Սրտաբանների Եվրակովկասյան 5-րդ համաժողովը

10 սեպտեմբերի, 2015  19:48

Սեպտեմբերի 11-ին  Երեւանում կմեկնարկի «Սրտաբանության Եվրակովկասյան 5-րդ համաժողովը» (Euro-Caucasian Congress of Cardiology), որին կմասնակցեն 50-ից ավել օտարազգի և սփյուռքահայ անվանի սրտաբաններ՝ Ֆրանսիայից, Մոնակոյից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Սիրիայից, Իրանից, Վրաստանից և շուրջ 200 մասնագետ  Հայաստանից ու Արցախից:

Ժ.16:00-ին տեղի կունենա համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը (հասցեն՝ Վ.Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա բ/կ, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):

 Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Համաժողովի նպատակն է նպաստել սրտաբանության ոլորտի զարգացմանը, աշխարհի հայ սրտաբանների ներուժի համախմբմանը, Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի և Արցախի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանը, կատարելագործմանը և նրանց միջև փորձի փոխանակմանը:

Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Սփյուռքի նախարարությունը, ՀՀ Առողջապահության նախարարությունը եւ «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում