Այսօր նշվում է Հոգեկան առողջության միջազգային օրը

10 հոկտեմբերի, 2015  10:48

Ամեն տարի` հոկտեմբերի 10-ին, ողջ աշխարհում նշվում է Հոգեկան առողջության միջազգային օրը (World Mental Health Day): Տոնն առաջին անգամ նշվել է 1992թ.-ին Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության (World Federation for Mental Health) նախաձեռնությամբ:

Տոնի հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա:

Առկա խնդիրների մասին պետք է մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողներն ու նրանց ընտանիքի անդամները եւ բուժանձնակազմը, այլեւ հասարակության բոլոր շերտերը:

ԱՀԿ տվյալներով, մեր օրերում մոլորակում ավելի քան 450 մլն մարդ կա, որոնք հոգեկան հիվանդություններ ունեն: Ավելին, արեւմտյան երկրներում յուրաքանչյուր 7-րդը կամ պարանոիկ/շիզոֆրենիկ է, կամ հակված է դեպրեսիայի եւ ալկոհոլիզմի, ինչը ոչ հազվադեպ հանցագործության կամ ինքնասպանության կատարմամբ է ավարտվում: Ընդ որում, հոգեկան շեղումներով տառապաող մարդկանց մեծամասնությունը անհրաժեշտ բոման հնարավորություն չունի:

Հիվանդության աճին նպաստում են տեղեկատվական գերբեռնումները, քաղաքական եւ տնտեսական կատակլիզմները: Ժամանակակից կյանքը լի է սթրեսներով, որոնք կարող են հանգեցնել ապատիայի եւ դեպրեսիայի, նաեւ այլ խնդիրների:

Հայաստանում հոգեկան առողջության ամսվա շրջանակներում մի շարք միջոցառումներ են կայանալու, որոնք հետ կարելի է ծանոթանալ այս հղմամբ: http://med.news.am/arm/news/7806/haykakan-hogebuzhakan-asociacian-hoktembery-haytararum-e-hogekan-aroxjutyan-amis.html

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում