• Latest news

Երեւանում օստեոպորոզի վերաբերյալ կլոր սեղան է կազմակերպվել

26 հոկտեմբերի, 2015  17:20

Երեւանում տեղի է ունենում օստեոպորոզի խնդրի վերաբերյալ  խոշոր քննարկում  «4th Leadership Roundtable on Osteoporosis» վերնագրով: Քննարկմանը օստեոպորոզի առաջատար մասնագետներ են հավաքվել ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից:  Քննարկմանը ներկա են եղել նաեւ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 

Ինչպես լրագրողներին պատմել է պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը (John P. Bilezikian), որը ղեկավարում է ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանի Բժշկական քոլեջի էնդոկրինոլոգիայի բաժանմունքը, այսօրվա դրությամբ օստեոպորոզը լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի բոլոր երկրներում: Օստեոպորոզի վերաբերյալ ճշգրիտ վիճակագրություն գոյություն չունի, սակայն հայտնի է, որ  50-ից մեծ կանանց կեսի մոտ առկա է օստեոպորոզի զարգացման եւ, որպես հետեւանք, ոսկրերի ջարդվելու վտանգ:

Մասնագետի խոսքով, այսօրվա քննարկումը չափազանց կարեւոր է, որովհետեւ կնպաստի այդ հիվանդության մասին տեղեկատվության տարածմանը ոչ միայն կառավարության ներկայացուցիչների, այլեւ հանրության շրջանում:  Իսկ օստեոպորոզի վերաբերյալ գիտելիքներ ունենալը ծայրաստիճան կարեւոր է, որովհետեւ այդ գիտելիքները մարդկանց կօգնեն մանուկ հասակից ճիշտ սնվել եւ պահպանել ոսկրերի առողջությունը: 

Օստեոպորոզի ռուսական ընկերակցության նախագահ Օլգա Լեսնյակն իր հերթին նշել է, որ Ռուսաստանում անցկացված համաճարակաբանական հետազոտությունների տվյալների համաձայն,  50-ից մեծ յուրաքանչյուր երրորդ կինը եւ չորրորդ տղամարդը ենթակա են կոտրվածքների նույնիսկ փոքր ազդեցության դեպքում, օրինակ՝ փռշտալու կամ ընկնելու:  Հենց դրա համար էլ օստեոպորոզն ամբողջ աշխարհում լուրջ խնդիր է համարվում, որի մասին պետք է տեղեկություններ տարածել եւ որի զարգացումն անհրաժեշտ է կանխել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել