Հայտնաբերվել է Կոլումբիայի մի ամբողջ քաղաքում Ալցհեյմերի հիվանդության համաճարակի պատճառը

20 նոյեմբերի, 2015  20:44

Ամերիկացի գիտնականները բացատրել են  «Յառումալի անեծքի» պատճառը. Կոլումբիական այդ քաղաքում հայտնաբերվել է Ալցհայմերով հիվանդների ամենամեծ պոպուլյացիան:  Պարզվել է, որ հիվանդության պատճառ դարձող գենային մուտացիան  XVII դարում իրենց հետ բերել են իսպանացի գաղութարարները: 

Վաղ հասակում (40-60 տարեկանում) Ալցհեյմերի հիվանդության պատճառ հանդիսացող մուտացիան կոչվում է  E280A եւ գտնվում է տասնչորսերորդ քրոմոսոմի գեներից մեկում:  Սանտա-Բարբարայում Քալիֆորնիայի համալսարանի աշխատակից Քեն Կոսիկը (Ken Kosik) եւ իր գործընկերները Անտոկիա դեպարտամենտի  102 բնակչից, որտեղ գտնվում է Յարումալը, արյան անալիզ են վերցրել եւ ուսումնասիրել են գենոմը: 

Մուտացիան հայտնաբերվել է հետազոտության 74 մասնակցի մոտ: Գիտնականները պարզել են նրանց ազգակցական կապերը եւ այն եզրակացության են հանգել, որ մուտացիան ի հայտ է եկել նրանց ընդհանուր նախնու մոտ, որն ապրել է մոտ  375 տարի առաջ:

Հետո նրանք պարզել են երեք աշխարհամասում մուտացիայի կոլումբիացի կրողների հետքերը. բոլոր տվյալները արեւմտա-եվրոպական արմատներ են մատնանշել:  Ավելի հավանական է, որ խոսքը որեւէ իսպանացու մասին է, որը տեղափոխվել է Նոր Աշխարհ եւ մասնակցել է Կոլումբիայի գաղութացմանը: Այդ մասին տեղեկացնում է   Alzheimer’s and Dementia ամսագիրը:

Յարումալը բուժման նոր միջոցների փորձարկման բացառիկ փորձարարական հարթակ է, կոլումբիական այդ քաղաքում հնարավորություն կա դեղերը փորձարկելու բազմաթիվ մարդկանց վրա, որոնք ապագայում կհիվանդանան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում