Էբոլան վերադառնո՞ւմ է. Լիբերիայում 15-ամյա անչափահաս է մահացել

24 նոյեմբերի, 2015  16:07

Էբոլայի տենդով վարակված 15-ամյա անչափահաս է մահացել Լիբերիայում: Սա մահվան առաջին դեպքն է այն բանից հետո, երբ սեպտեմբերին երկրի իշխանությունները պաշտոնապես հայտարարել էին, որ երկիրն ազատվել է այդ տենդից: 

Անչափահաս Նաթան Գբոտոեն (Nathan Gbotoe) հիվանդանոց էր տեղափոխվել անցյալ շաբաթ, երբ նրա մոտ Էբոլայի տենդ էր հայտնաբերվել: Նոյեմբերի 23-ի երեկոյան նա մահացել է լիբերիական մայրաքաղաք Մոնրովիայի մոտակայքում գտնվող հիվանդանոցում, տեղեկացնում է Reuters-ը:

Էբոլա տենդի բռնկումն արձանագրվել էր Գվինեայում` 2014-ի փետրվարին, հետո հարուցիչը տարածվել էր հարեւան Սիերա-Լեոնեում եւ Լիբերիայում: Համաճարակի սկզբից ի վեր այդ երկրներում հիվանդությունից մահացել է ավելի քան 11 հազար մարդ, եւս 28 հազարը վարակվել է վտանգավոր հարուցիչով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում