Հարավային Կորեայում մահացել է MERS–ով վերջին հիվանդը

26 նոյեմբերի, 2015  12:30

Հարավային Կորեայում մահացել է MERS կորոնավիրուսով վերջին հիվանդը. 35 ամյա կինը մահացել է հիվանդության բարդություններից:

Կորոնավիրուսը նրա մոտ հայտնաբերվել է այս տարվա հունիսին, որոշ ժամանակ հետո նրան դուրս են գրել հիվանդանոցից, սակայն հետո նրա մոտ նորից հայտնվել են հիվանդության ախտանշանները: Կինը նաեւ արյան քաղցկեղ ուներ, իսկ կորոնավիրուսի դեմ նա պայքարել է 172 օր՝ աշխարհում բոլորից երկրար:

Հիվանդության առաջին դեպքը Հարավային Կորեայի տարածքում արձանագրվել է 2015թ. մայիսի 20-ին: Վիրուսը բերել էր Հարավային Կորեայի քաղաքացին, որը վերադարձել էր Մերձավոր Արեւելքի երկիր կատարած ուղեւորությունից: Հուլիսի մեկի դրությամբ Հարավային Կորեայում կորոնավիրուսից 33 մարդ է զոհվել, իսկ վարակվածների ընդհանուր թիվը 182 մարդ է: Վիրուսի նոր բռնկումների մասին այս տարվա հուլիսից չեն հայտնել: Դեկտեմբերի 23-ին Հարավային Կորեայի կառավարությունը մտադիր է պաշտոնապես հայտարարել հիվանդության բռնկման ավարտի մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում