Սոխը եւ կարտոֆիլը պաշտպանում են ստամոքսի քաղցկեղից

30 նոյեմբերի, 2015  20:36

Կարտոֆիլի, սոխի եւ ծաղկակաղամբի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է ստամոքսի քաղցկեղի զարգացման վտանգը, պնդում են չինացի գիտնականները: 

Չժեձյանի համալսարանի գիտնականների խումբը վերլուծել է 76 հետազոտության արդյունքները, որոնք նվիրված էին սննդի եւ ստամոքսի քաղցկեղի հավանականության կապի ուսումնասիրմանը:  Այդ փորձարկումներին ընդհանուր առմամբ ավելի քան   6 միլիոն մարդ է մասնակցել:

Պարզվել է, որ մարդիկ, որոնք իրենց սննդի մեջ մեծ քանակությամբ սոխ եւ կարտոֆիլ են օգտագործում, մեկ երրորդով պակաս են տառապել ստամոքսի քաղցկեղից:  Պաշտպանական ազդեցություն ունեն նաեւ բաց-կանաչ գունավորմամբ մրգերն ու բանջարեղենը, ինչպես օրինակ` նեխուրը եւ կաղամբը: 

Գիտնականները պարզել են, որ օրվա ընթացքում ընդունված ամեն  100 գ միրգը կամ բանջարեղենը 5 տոկոսով նվազեցնում է քաղցկեղի այդ տեսակի զարգացման ռիսկը:  Ամեն օր 50 մգ С վիտամին ընդունելը, որը պարունակվում է երկու միջին չափի կարտոֆիլում, ստամոքսի քաղցկեղի հավանականությունը նվազեցնում է  8 տոկոսով:

Հիվանդության զարգացման ռիսկի մեծացումը կապված է եղել ամենաօրյա սննդում աղածոների, ալկոհոլի եւ սպանախի օգտագործման հետ: Իմիջիայլոց, գինին ոչ մի կերպ չի ազդել ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում