Ֆիզիկական վարժությունները կօգնեն հաղթահարել «ծույլ աչքի» ախտանիշը

9 դեկտեմբերի, 2015  13:11

Ֆիզիկական վարժությունները կօգնեն լավացնել գլխուղեղի գործառույթները: Ինչպես ցույց է տվել Պիզայի համալսարանի գիտնականների հետազոտությունը, ֆիզիկական ակտիվությունը նպաստում է գլխուղեղում նոր անցուղիների ձեւավորմանը ու նույնիսկ օգնում է հաղթահարել ամբլիոպիան՝ տեսողական խանգարում, որը հայտնի է որպես «ծույլ աչք»:

Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ ֆիզիկական ակտիվությունն շատացնում է կապերը առնետների տեսողական կեղեւում գտնվող նեյրոնների միջեւ, ինչը նպաստում է կենդանիների տեսողության լավացմանը:

Իսկ հիմա Քլաուդիա Լունգին ու նրա գործընկերները՝ վերոնշյալ համալսարանից որոշել են փորձ անցկացնել՝ 20 կամավորների մասնակցությամբ: Նրանցից յուրաքանչյուրին առաջարկել են նախ մեկ աչքը փակել հատուկ սպեղանիի օգնությամբ, որից հետո ֆիլմ դիտել: Դրանից հետո հետազոտության մասնակիցները նորից դիտել են նույն ֆիլմը, սակայն դիտումի ժամանակ զբաղվել են վելոտրենաժորով:

Հայտնի է, որ մեկ աչքը փակելը նպաստում է գլխուղեղում նոր տեսողական կապերի ձեւավորմանը՝ ինչն էլ հենց ներյոպլաստիկության դրսեւորումներից մեկն է: Պարզվել է, որ աչքը փակելը՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ միասին ավելացնում է նեյրոպլաստիկության մակարդակը:

Չափավոր ֆիզիկական ակտիվությունը իրոք կարող է հաղթահարել ամբլիոպիան, հավաստիացնում են հետազոտության հեղինակները: Նման թերապիան կարող է նաեւ կիրառվել մեծահասակների մոտ այդ խանգարումը բուժելու նպատակով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում