3 ամանորյա խորհուրդ վարակաբանից

22 դեկտեմբերի, 2015  01:46

Ամանորյա տոնն արդեն սարերի հետեւում չէ, եւ շատերն են ուզում իմանալ, թե ինչպես անցկացնեն այն եւ ինչ անեն տոնի օրերին, որպեսզի չհիվանդանան եւ հիվանդանոց չընկնեն:  Ամանորյա երեք խորհուրդ է տվել Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:  

1. Մի համբուրվեք

Մասնագետը խորհուրդ է տալիս նույնիսկ ամանորյա տոնի ընթացքում հիշել, որ գրիպը, սուր շնչառական վարակները եւ այլ հիվանդությունները փոխանցվում են օդակաթիլային  ճանապարհով, համբույրի դեպքում վարակվելու ռիսկը բավականին բարձր է, մանավանդ հիմա` ձմռանը, երբ ամբողջ երկրում աճում է այդ հիվանդություններով հիվանդացումը: 

Հիշեցնենք, որ շատ հիվանդություններ վարակիչ են լինում մինչեւ հիվանդի մոտ ախտանիշների ի հայտ գալը, այդ պատճառով հնարավոր է վարակվել լիովին առողջ տեսք ունեցող մարդուց  (որի մոտ հիվանդությունն ի հայտ կգա մի քանի օրից):

2. Մի չարաշահեք ալկոհոլը

Գլխավոր վարակաբանը խորհուրդ չի տալիս նաեւ չարաշահել ալկոհոլային ըմպելիքները ոչ տոնի ընթացքում, ոչ էլ այլ օրերի: 

3. Ամեն ինչ մի օրում մի կերեք

Ամանորյա տոնի համար պատրաստված ամեն ինչը միանգամից ուտելը վատ միտք է, կարծում է վարակաբանը: Ոմանք մի երեկոյի ընթացքում տապակած միս են ուտում, վրայից տորթեր, մրգեր, կոմպոտ եւ հյութեր են խմում: Նման շատակերությունը հազիվ թե որեւէ լավ բանի հանգեցնի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում