• Latest news

Նախաճաշը բաց թողնելը մեծացնում է ուղեղի կաթվածի ռիսկը

19 հունվարի, 2016  11:51

Նախաճաշը բաց թողնելը կարող է վատ անդրադառնալ ուղեղի անոթների աշխատանքի վրա եւ բարձրացնել ուղեղի կաթվածի հավանականությունը, պնդում են ճապոնացի գիտնականները։

Գիտնականները նման եզրահանգման են եկել 45-74 տարեկան 82 772 կանանց եւ տղամարդկանց ուսումնասիրելու արդյունքում։ Նրանց առողջական վիճակն ուսումնասիրվել է 1995-2010թթ. ընթացքում։ Փորձը սկսելու պահին նրանց մոտ առողջությանը սպառնացող որեւէ հիվանդություն չի եղել՝ ո՛չ սրտանոթային հիվանդություններ, ո՛չ քաղցկեղ։

Հետազոտության ընթացքում կամավորների շրջանում գրանցվել է 3772 ուղեղի կաթված, որոնց թվում՝ 1051 ուղեղի արյունազեղային (հեմոռագիկ) կաթված։ Բացի այդ, 870 մարդու մոտ բժիշկները սրտի իշեմիկ հիվանդություններ են հայտնաբերել։ Համեմատելով այդ տվյալները մարդկանց ապրելակերպի հետ՝ գիտնականները եզրակացրել են, որ ամենից շատ առողջությունը ռիսկի են ենթարկում այն մարդիկ, ովքեր սովոր են չնախաճաշել։

Մեկնաբանելով նախաճաշը բաց թողնելու եւ ուղեղի կաթվածի բարձր հավանականության միջեւ կապը՝ հետազոտության հեղինակները նշել են, որ ուղեղում արյան զեղման ռիսկի գլխավոր գործոնը բարձր զարկերակային ճնշումն է, եւ  հատկապես վտանգավոր է առավոտյան բարձր ճնշումը։ Գիտնականները պարզել են, որ մարդիկ, որոնք ամեն օր նախաճաշում են, ավելի հազվադեպ են բախվում բարձր ճնշման խնդրին։ Այդ պատճառով առավոտյան միշտ նախաճաշող մարդիկ ավելի քիչ են ենթարկվում ուղեղի կաթվածի ռիսկին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll