12 ամենատարօրինակ առարկաները, որ հայտնաբերվել են ռենտգենի միջոցով (տեսանյութ)

24 հունվարի, 2016  20:19

Մասնագետները սովորաբար ռենտգենն օգտագործում են ոսկրերի ջարդվածքների եւ որոշ հիվանդությունների հայտնաբերման համար, բայց երբեմն նրանց ձեռքն են ընկնում ռենտգենային լուսանկարներ, որոնք նրանք կյանքում երբեք չեն մոռանա: 

Քանի որ ռենտգենային ճառագայթները չեն կարող անցնել բարձր խտությամբ առարկաների միջով, մասնագետները ռենտգենի միջոցով կարողանում են տեսնել այն օտարածին առարկաները, որոնք մնացած են լինում մարդկանց մարմնում: Այս տեսանյութում մասնագետները հավաքել են 12 ամենատարօրինակ ռենտգենյան լուսանկարները, որոնցում կարելի է տեսնել, օրինակ, հիվանդի կոկորդում մնացած մկրատ (նա պատահաբար կուլ է տվել դա), կամ մոծակների դեմ սփրեյ, որը մնացել է հետանցքում:

Հատուկ ուշադրության են արժանի նաեւ հսկայական դանակ կուլ տված շունը, էլեկտրական ծածկոց կուլ տված օձը, մեխը, որը մնացել է բանվորի գանգում եւ վիբրատորն ու աղցանի համար աքցանը, որոնք միաժամանակ հայտնվել են անհայտ հիվանդի հետանցքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում