Նոբելյան կոմիտեի անդամը հրաժարական է տվել Ռուսաստանում վիրահատող շվեդ վիրաբույժի հետ կապված սկանդալի պատճառով

8 փետրվարի, 2016  19:47

Իտալացի փորձարկող-վիրաբույժ Պաոլո Մակկիարինիի (Paolo Macchiarini) հետ կապված սկանդալը Ֆիզիոլոգիայի եւ բժշկության նոբելյան կոմիտեի անդամ Ուրբան Լենդալի   (Urban Lendahl) հրաժարականի պատճառ է դարձել, վերջինս նաեւ Կարոլինյան ինստիտուտի գենետիկայի պրոֆեսոր է, գրում  է The New York Times-ը:

Պարբերականի տեղեկության համաձայն, հենց Լենդալն է  2010-ին խորհուրդ տվել Մակկիարինիին աշխատանքի վերցնել Կարոլինյան ինստիտուտում: 

Շվեդ վիրաբույժ Պաոլո Մակկիարինին, որը հայտնի է նրանով, որ կրասնոդարցի վիրաբույժների հետ աշխարհում առաջին անգամ արհեստական շնչափողի եւ խռչակի մի մասի փոխպատվաստման վիրահատություն է իրականացրել հիվանդի սեփական բջիջների օգտագործմամբ, աշխատանքից հեռացվել է Սթոքհոլմի Կարոլինյան ինստիտուտի կողմից տեղական հեռուստատեսության փաստագրական ֆիլմի ցուցադրությունից հետո, որը բացահայտել է ռեգեներատիվ վիրաբուժության պրոֆեսորի վիրահատությունները: 

«Կարոլինյան ինստիտուտի որոշմամբ, Պաոլո Մակկիարինիի հետ պայմանագիրը չի երկարաձգվի: Նա պարտավոր է մինչեւ 2016 թվականի նոյեմբերի   30-ն ավարտել այս պահի բոլոր հետազոտությունները եւ իր գիտական խմբին տեղեկացնել, որ իր հետ պայմանագիրը չի երկարաձգվում», – ասված է ինստիտուտի կայքում: 

Այնտեղ հնարավոր է ծանոթանալ նաեւ ինստիտուտի ղեկավարության արձագանքին «Փորձարկում» ֆիլմին, որը ցուցադրվել է Շվեդիային հանրային հեռուստատեսությամբ: Ֆիլմում պնդվում է, որ հիվանդների մեծամասնությունը, որոնց Մակկիարինին արհեստական շնչափող էր պատվաստում, ի վերջո մահանում էին: Նրանց թվում էր ռուս հիվանդ Յուլիա Տուլիկը, որը վիրահատվել է  2012-ին եւ վիրահատությունից մեկ տարի անց մահացել, տեղեկացնում է ՄեդՆովոստին:  

ԱՄՆ-ում հուլիսի 6-ին երկու տարեկան աղջիկ է մահացել, որին երեք ամիս առաջ սեփական ցողունային բջիջներից աճեցված շնչափողի փոխպատվաստում էին արել: Ինչպես ասված է Իլլինոյս նահանգի մանկական հիվանդանոցի  (Children's Hospital of Illinois) կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, Հաննա Ուորենը (Hannah Warren), աշխարհում ամենաերիտասարդ հիվանդը, որին նման վիրահատություն էին կատարել ,  «չի կարողացել հաղթահարել այն բարդությունները, որոնք ի հայտ են եկել այն բանից հետո, երբ լուծվել է նրա առողջության հետ կապված հիմնական խնդիրը»: Ինչպես հաղորդում է AP-ը` վկայակոչելով աղջկա ծնողներին, խոսքը թոքային անբավարարության մասին է: 

Մակկիարինին ռեգեներատիվ բժշկության միջոցով շնչափողի ստեղծման եւ փոխպատվաստման մեթոդիկայի հեղինակն է:   2010-ի դեկտեմբերին ԲԳՌԱ Պետրովսկու անվան վիրաբուժության գիտական կենտրոնում նա բջջազրկված դոնորական կարկասի օգտագործմամբ վիրահատություն է կատարել:   2011-ին Մակկիարինին Կուբանսկի պետական բժշկական համալսարանի եւ պրոֆեսոր Ս.Վ. Օչապովսկու անվան Կուբանսկի թիվ մեկ  կլինիկական հիվանդանոցի հետ համատեղ  շահել էր ՌԴ կառավարության մեգադրամաշնորհը երկրում Ռեգեներատիվ բժշկության առաջին կենտրոնի ստեղծման համար: Այդ նախագծի շրջանակում է իրականացվել Յուլիա Տուլիկի վիրահատությունը:   Աղջիկը վիրահատությունից հետո տրախեստոմիա էր տարել եւ, ինչպես պնդում էին բժիշկները, կարող էր այդ վիճակում ապրել եւս մի քանի տարի, սակայն Պաոլո Մակկիարինիի հիվանդը դառնալու հնարավորություն ստացավ:  

Կարոլինյան համալսարանում հենց այդ դեպքը Մակկիարինիի գործընկերներին ստիպեց կասկածել նրա պրոֆեսիոնալիզմին: 

«2011 եւ 2012 թվականներին Կարոլինյան ինստիտուտի հիվանդանոցում Մակկիարինիի կողմից վիրահատված երեք անձը ծանր հիվանդ  էին, որոնք ողջ մնալու շանս գրեթե չունեին:  Մենք կարծում էինք, որ Կրասնոդարում եւս նման ծանր հիվանդներ են վիրահատվել, բայց պարզվեց, որ այդպես չէր», – նշել է Կարոլինյան ինստիտուտի պռոռեկտոր Անդերս Համստենը  (Anders Hamsten):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում