Մեղրն արդյունավետորեն բուժում է չսպիացող վերքերը

14 փետրվարի, 2016  18:08

Բրիտանացի գիտնականները փորձարկումների ընթացքում պարզել են, որ մեղրը, որի բուժիչ հատկությունները վաղուց են հայտնի, արդյունավետ է պաթոգեն սնկի դեմ պայքարում, որը խոցելի հիվանդների շրջանում ծանրագույն վարակներ է առաջացնում: 

Մանչեստրի համալսարանի գիտնականները հզոր կապ են հայտնաբերել բուժական մեղրի   Surgihoney տարատեսակի եւ Fusarium սնկի բուժման միջեւ, որը կուրության եւ նույնիսկ մահվան է հանգեցնում: Գիտնականներն օգտագործել են կենսաբանորեն ստեղծված մեղրի տարբեր խտացումներ, որոնք թթվածին պարունակող քիմիական ռեակտիվ մոլեկուլներ են արտադրում: Դա օգնել է գնահատել բույսերի մեջ եւ հողում հանդիպող սնկի ոչնչացման համար ճիշտ չափաբաժնի ընտրությունը:   

Բուժական մեղրի նույնիսկ փոքր խտացումներն էական ազդեցություն են ունենում սնկի բջջային պատերի ճեղքման գործում, ինչը, հետազոտության համաձայն, ցույց է տալիս հիվանդների թերապիայի նոր մեթոդիկաների մշակման հսկայական ներուժը:   Մարդկանց վարակիչ հիվանդությունների  60 – 80 տոկոսը բաժին է ընկնում խրոնիկ վարակներին, ինչպես այն վարակները, որ զարգանում են չսպիացող վերքերում: Սնկերի վերքերում հայտնվելու միջոցն ուղղակիորեն կապված է լայն սպեկտրի հակաբիոտիկների օգտագործման հետ: 

Այդ վերքերի սպիացման համար պահանջվող երկար ժամանակը բացատրվում է կենսաթաղանթի առկայությամբ` միկրոօրգանիզմների բարակ շերտի, որոնք միանում են իրար եւ կուտակվում վերքի մակերեւույթին:  Գիտնականները ցույց են տվել, որ մեղրն ի վիճակի է այն վերքաբուժիչ գործոնը դառնալ, որը կարող է ոչնչացնել կենսաթաղանթը` արագացնելով առողջացման գործընթացը: Միաժամանակ պարզվել է, որ այն ավելի հզոր է, քան որոշ հակասնկային դեղամիջոցներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում