Անդադար զկրտոցն ուռուցքի հետեւանք էր

11 փետրվարի, 2016  11:42

Տղամարդը բժշկի էր դիմել՝ իր զրկրտոցի համար, որը հինգ օր չէր անցնում: Տվյալ խանգարման պատճառը խոշոր ուռուցքն էր, որը գտնվում էր վզի մասում:

Մեկ ամսվա ընթացքում Նյու Յորքի 35-ամյա բնակիչը երկու անգամ հիվանդանոց էր գնացել հետազոտության համար, բայց այնտեղ նրան ընդամենը դեղ էին տվել ու դուրս գրել: Սակայն զրկրտոցը նորից էր կրկնվել, դրա համար էլ նա երրորդ անգամ էր դիմել հիվանդանոց, որից հետո նրան կոմպյուտերային տոմոգրաֆիա էին արել ու նաեւ ռենտգեն, որը ցույց է տվել ուռուցքի առկայություն:

Ուռուցքը հեմանգիօբլաստոմա էր՝ բարորակ նորագոյացություն, որը ճնշում էր ողնաշարի ներվի արմատները: Եթե այն անուշադրության մատնեին, հիվանդի մոտ կարող էր կաթված զարգանալ: Բժիշկները ժամանակին վիրահատել են տղամարդուն, ու հիմա նրան ոչինչ չի սպառնում, իսկ նրա զկրտոցն էլ անցել է:

Տղամարդու բուժող բժիշկ Մարկ Գոլդինը բացատրում է, որ զկրտոցը, որպես կանոն, որեւէ լուրջ չի նշանակում: Սակայն եթե այն 48 ժամից ավել է տեւում, դա արդեն անհանգստանալու առիթ է: Տղամարդու մոտ զկրտոցից բացի նաեւ սրտխառնոց էր նկատվում, ինչն էլ հենց մտահոգել էր բժիշկներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում