• Latest news

6 սովորույթ, որոնց հետեւանքով դուք վաղ կծերանաք

21 փետրվարի, 2016  22:28

Որոշ սովորույթներ, որոնց վրա Դուք ոչ մի ուշադրություն չեք դարձնում, փչացնում են Ձեր առողջությունը. հենց դրանց պատճառով Դուք կարող եք ժամանակից շուտ ծերանալ: 

1. Սխալ սնունդ

Ֆասթ-ֆուդը, որը շատերն այնքան սիրում են, Ձեզ ստիպում է չափից շատ ուտել, միաժամանակ օրգանիզմին գործնականում ոչ մի օգտակար նյութ չի տալիս` վիտամիններ եւ հանքանյութեր: Եթե Ձեր սննդակարգը հիմնականում կազմված է ֆասթ-ֆուդից, իսկ դրանում առողջ, օգտակար սնունդ քիչ կա, առկա է ռիսկ, որ Ձեր օրգանիզմը հազիվ թե կարողանա երկար պահպանել իր երիտասարդությունն ու առողջությունը: 

2. Նստակյաց կյանք

Նստակյաց կյանքն ու ֆիզիկական ակտիվության պակասը մեծացնում են մի ամբողջ շարք հիվանդությունների զարգացման ռիսկը եւ նպաստում օրգանիզմի ծերացման արագացմանը: 

3. Ծխելը

Աշխարհում տարեցտարի աճում է սրտի հիվանդություններից տառապող ծխողների քանակը: Ծխելը վտանգավոր է ոչ միայն առողջության, այլեւ արտաքինի համար. ծխողների ատամներն ու մաշկն անհամեմատ ավելի վաղ են փչանում, քան չծխողներինը: 

4. Սպիրտի չարաշահումը

Մի գավաթ գինին ֆլավոնոիդների անհրաժեշտ քանակություն է պարունակում եւ, եթե հակացուցումներ չկան, կարող է օգտակար լինել օրգանիզմի համար ընդհանուր առմամբ եւ սրտի համար մասնավորապես: Բայց ալկոհոլի ավելցուկը մեծացնում է սրտի խփոցների ռիթմը եւ վնաս է հասցնում օրգանիզմին: 

5. Չափից մեծ ծանրաբեռնվածություններ

Սպորտը շատ օգտակար է առողջության համար, բայց չափից մեծ ծանրաբեռնվածությունը վտանգավոր է: Չի կարելի, օրինակ, սկսել մեծ արագությամբ վազել անմիջապես, չմտածելով եւ չնախապատրաստելով օրգանիզմը: Գերլարումը ուժասպառ է անում սիրտը եւ արագացնում է նրա ծերացումը` զարկերակների փոքրիկ խցանումներ առաջացնելով: 

6. Սթրես

Սթրեսը կողմնակիորեն մեծացնում է սրտի հիվանդությունների ռիսկը` մեծացնելով սրտխփոցի ռիթմը: Այդ պատճառով մարդը դառնում է ֆիզիկապես պակաս եւ շատ ուտելու հակված:  Այդ ամենն իր հերթին նպաստում է վաղ ծերացմանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll