5 հետաքրքիր փաստ մարդկային մարմնի մասին

13 մարտի, 2016  19:25

Գիտեք արդյոք, թե Ձեր բերանում ինչքան մանրէ կա, որքան երկար կարող են լինել Ձեր մազերը, եթե չկտրեք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ձեր մարմնի մասին մի քանի հետաքրքիր փաստ: 

Բերան

Մեկ մարդու բերանում այնքան մանրէ կա, որքան մարդ կա երկիր մոլորակում, պնդում են գիտնականները: Հետաքրքիր է, որ շան երախում մանրէներն անհամեմատ ավելի քիչ են, այդ պատճառով մարդու հետ համբուրվելու ընթացքում որեւէ բանով վարակվելու վտանգն ավելի մեծ է, քան շանը համբուրելիս:  

Լեզուն մարդկային մարմնի ամենաուժեղ մկանն է համարվում, իսկ նրա արտատպվածքը բացառիկ է եւ անկրկնելի: Իմիջիայլոց, հետաքրքիր է, որ տղաների լեզվի վրա համային ռեցեպտորներն անհամեմատ ավելի քիչ են, քան աղջիկների:  

Արյուն

Մեկ օրվա ընթացքում Ձեր արյունը 19 312 կմ հեռավորություն է հաղթահարում: Իմիջիայլոց, գոյություն ունի արյան խմբի ոչ թե 4, այլ 29 համակարգ:

Մազեր

Գլխի վրա ամեն մազը մոտավորապես 4-6 տարի է ապրում: Եվ ավելի ամուր է, քան կարող է թվալ առաջին հայացքից. գիտնականների խոսքով, մազը կարող է  դիմանալ մեկ խնձորի ծանրությանը: 

Մազերն ամենից ավելի ակտիվորեն աճում են ժամը 16:00-ի եւ 18:00-ի արանքում:  Կյանքում տեսականորեն դուք կարող եք 725 կմ մազ աճեցնել: Կարծիք կա, որ եթե տղամարդը դադարի սափրվել, կարող է 9 մետրանոց մորուք աճեցնել:

Մարսողություն

Ամեն օր մարդու օրգանիզմը մեկ լիտր թուք է արտադրում: Ամբողջ կյանքի ընթացքում ձեր արտադրած թքով կարելի է երկու լողավազան լցնել, պնդում են գիտնականները: 

Ձեր ստամոքսի ներքին թաղանթը նորանում է ամեն 3 օրը մեկ: Ձեր ստամոքսը ընդհանուր առմամբ կարող է տեղավորել մասամբ մարսված մոտ   4 լիտր սնունդ: Դրանում այնքան թթու կա, որ հանգիստ կարող է մարսել երկաթյա մեխը: Իհարկե, չարժե գործնականում փորձել դա: 

Քուն

Միջին ժամանակը, որի ընթացքում մարդն անցնում է քնի վիճակի, 7 րոպեն է: Գիշերվա ընթացքում մարդն առնվազն 7 երազ է տեսնում:

Մարդը կարող է 10 օր չքնել, սակայն դա շատ վնասակար է օրգանիզմի համար: Երկար ժամանակ քնից զրկված մարդու մոտ զգայախաբություններ եւ ջղակծկումներ են սկսվում: 

Իմիջիայլոց, կարծիք կա, որ եթե ննջարանում ցուրտ է, դուք ավելի հաճախակի մղձավանջներ կտեսնեք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում