• Latest news

Մոսկվայում ընթացած համաժողովն օգնել է ծանոթանալ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի լավագույն փորձին. Ս.Գրիգորյան

28 մարտի, 2016  13:03

Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով Հինգերորդ համաժողովը հայ մասնագետներին հնարավորություն տվեց ծանթանալ ՄԻԱՎ-ի տարածման լավագույն փորձին: Այդ մասին լրագրողներին պատմել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ղեկավար Սամվել Գրիգորյանը:  

«Նման համաժողովները մասնագետների միջեւ փորձի եւ գիտելիքների փոխանակման, նոր տեխնոլոգիաներին եւ մեթոդոլոգիաներին, ինչպես նաեւ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ոլորտում լավագույն փորձին ծանոթանալու հնարավորություն են: Համաժողովը նաեւ հնարավորություն է տվել նոր կապեր հաստատել եւ ամրապնդել համագործակցությունն առկա գործընկերների հետ», - նշել է Սամվել Գրիգորյանը: 

Հայկական պատվիրակությունը համաժողովին մասնակցում էր  20 մարդուց բաղկացած կազմով առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանի գլխավորությամբ: Ինչպես նշել է Սամվել Գրիգորյանը, հայ մասնագետները համաժողովին հոդվածներ եւ թեզիսներ են ներկայացրել, որոնցից  20-ը հրապարակվել են թեզիսների ժողովածուում: Նրանք նաեւ հանդես են եկել   5 բանավոր զեկույցով, մասնակցել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով կլոր սեղանի քննարկումներին եւ պանելային բանավեճերին, որոնք նվիրված էին հազարամյակի կայուն զարգացման նպատակներին: Փոխնախարարը հանդես է եկել լիագումար նիստին, որտեղ ներկայացրել է Հայաստանում ՄԻԱՎ-ի ախտորոշման ձեռքբերումները եւ խնդիրները:  

2016-ի համաժողովը նշանակալի էր նաեւ նրանով, որ դրա շրջանակում Հայաստանը նվեր ստացավ շարժական երկրորդ կլինիկան, որը կօգնի երկրի բնակչության առավելագույն քանակի  ապահովել առողջապահական ծառայություններով, այդ թվում նաեւ ՄԻԱՎ-ի ախտորոշմամբ: Առաջին շարժական բուժախտորոշիչ համալիրը Հայաստանին էր նվիրաբերվել  2014-ի մայիսին Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով Չորրորդ համաժողովի ընթացքում: Շարժական կլինիկան շրջում է երկրի հեռավոր մարզերում` անվճար անանուն հետազոտություններ կազմակերպելով բնակչության առավել խոցելի խավերի շրջանում:     

Հիշեցնենք, որ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով Հինգերորդ համաժողովն ընթացել է Մոսկվայում մարտի 23-ից 25-ին: Համաժողովին 79 երկրից  մոտ 2500 մասնակից եւ հյուր էր մասնակցում: Համաժողովը կազմակերպել էր ռուսական Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի եւ մարդու բարօրության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայությունը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով միացյալ ծրագիրը (ՅՈՒՆԵՀԴՍ) եւ Համաժողովի քարտուղարությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll