• Latest news▼

Լոնդոնցի բժիշկները ճարպից ականջ են ստեղծել

3 մարտի, 2014  23:07

Լոնդոնցի բժիշկները Great Ormond Street Hospital հիվանդանոցից լաբորատոր պայմաններում ականջի  աճառային հյուսվածքներ են աճեցրել:

Ներկայումս բժիշկները ստիպված են աճառային հյուսվածքը վերցնել կողոսկրերից եւ մեծաթիվ վիրահատություններ անել, որոնք հղի են կրծքավանդակի վրա սպիների առաջացման վտանգով: Նոր տեխնոլոգիան ենթադրում է մարդու ճարպային հյուսվածքից ստացված եւ աճառային բջիջների դիֆերենցվելու համար քիմիական նյութերով մշակված նանոմասնիկներից ու ցողունային բջիջներից ստացված հիմնակմախքի օգտագործումը:

BBC-ն հայտնում է, որ հետազոտողները կարողացել են ստացված ականջախեցին հաջողությամբ փոխպատվաստել 15-ամյա բրիտանացի Սամուել Քլոմպասին, որը տառապել է աջ ականջի միկրոտիայով (զարգացման բնածին արատ):

Լոնդոնցի գիտնականները պատմում են, որ   իրենց մշակած տեխնոլոգիան կարող է օգնել միկրոտիայով տառապող երեխաներին, ինչպես նաեւ այն մեծահասակ հիվանդներին, որոնք չարորակ նորագոյացությունների հեռացումից հետո վնասված քթի աճառային հյուսվածքի վերականգնման կարիք ունեն:

Գլխավոր «առավելությունն» այն է, որ օգտագործվող բջիջները քաղցկեղի առաջացման եւ վանվելու վտանգ չունեն. դրանք պատկանում են հիվանդին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll