• Latest news

Հոդացավերի 10 պատճառ

29 մայիսի, 2016  15:09

Մարդկանց մեծ մասը ենթադրում է, որ հոդերում ցավի պատճառը կարող է միայն արտրիտը լինել: Սակայն բրիտանացի մասնագետներն այդպիսի ցավերի 10 պատճառ են նշում:

1. Ջլերի բորբոքում - Ջլերի մեծ ծանրաբեռնվածությունը կարող է դրանց բորբոքում առաջացնել, ինչը հանգեցնել տենդինիտի (ջլերի հյուսվածքների բորբոքում եւ դիստոֆիա), ինչն էլ ցավերի պատճառ է դառնում:

2. Բարձիկաբորբ (բուրսիտ) - Այն բորբոքում է հոդերում, որը հաճախ առաջանում է միեւնույն շարժումները կատարելու հետեւանքով: Բարձիկաբորբի ժամանակ շարժման արդյունքում ցավ է առաջանում՝ հաճախ հանգեցնելով ամբողջ հոգի անշարժության:

3. Վարակ - Սովորաբար վարակները մի քանի դասական ախտանշան են առաջացնում, օրինակ՝ թուլություն, բարձր ջերմություն, ցան, ախորժակի կորուստ: Բայց որոշ մանրէաբանական եւ վիրուսային վարակներ նաեւ հոդացավ են առաջացնում: Խոսքը հոնորեայի, ստաֆիլոկոկերի, թոքաբորբի, թոքախտի, հեպատիտի, ՄԻԱՎ-ի եւ այլ վարակների մասին է

4. Հիպոթիրեոզ - Վահանաձեւ հորմոնները բջիջների մակարդակով ազդում են ոսկորների եւ աճառների աճի եւ բաժանման վրա: Հետեւաբար՝ վահանաձեւ ֆունկցիայի նվազումը կամ հիպոթիրեոզը կարող են այդ հյուսվածքներում անոմալիա առաջացնել, ինչպես նաեւ հոդացավեր:

5. Գայլախտ - Խրոնիկ բորբոքային աուտոիմունային հիվանդություն է, որը հաճախ արտահայտվում է դեմքի վրա ցանով: Այս հիվանդությունը կարող է ախտահարել նաեւ օրգանիզմի այլ համակարգեր, ներառյալ՝ հոդերը, ինչն ուժեղ ցավ է առաջացնում:

6. Ֆիբրոմիալգիա - Հոդերում, մկաններում եւ ջլերում խրոնիկ ցավ՝ ծայրաստիճան հոգնածության ուղեկցությամբ: Այս ցավը սովորաբար որեւէ այլ պատճառ չի ունենում, բայց հաճախ ուղեկցվում է անքնությամբ, հիշողության հետ կապված խնդիրներով եւ տրամադրության փոփոխությամբ:

7. Ոսկրային քաղցկեղ - Հաճախ այս ուռուցքներն առաջանում են ձեռքերի եւ ոտքերի երկար ոսկորների վրա, կյանքի առաջին 20 տարիների ընթացքում՝ մկանային-կմախքային առավելագույն աճի ժամանակ: Ոսկրերում եւ հոդերում ցավը երեխաների մոտ ոսկրային քաղցկեղի առաջին նախանշանն է:

8. Օստեոնեկրոզ - Ոսկորներում արյան կորուստը կարող է հանգեցնել դրանց մահվան: Այս վիճակը, որն օստեոնեկրոզ է կոչվում, սկզբում նախանշաններ չի ունենում: Սակայն վերջին փուլերում ախտահարված ոսկորներն ու դրանք շրջապատող հոդերն ուժեղ ցավեր են առաջացնում:

9. Համակարգային վասկուլիտ - Մկաններում եւ հոդերում բորբոքային խանգարում, որը բնորոշվում է անսպասելի կտրուկ ցավով եւ մկանների ու հոդերի կոշտացմամբ, հիմնականում՝ պարանոցի, ուսերի եւ ազդրերի:

10. Դեղերի կողմնակի ազդեցություն - Որոշ դեղերի կողմնակի ազդեցությունների ցանկում նշվում է հոդերում ցավը: Հաճախ դա նկատվում է այն հիվանդների մոտ, ովքեր հաբեր են ընդունում կրծքի քաղցկեղի դեմ: Հոդացավեր են լինում նաեւ միրտազապին հակադեպրեսանտ ընդունողների մոտ, իսկ խոլեստերինի մակարդակը նվազեցնող դեղամիջոցի հետեւանքով ցավեր են նկատվում մատներում, մկաններում, ինչպես նաեւ հոդերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել