• Latest news

Հայաստանում հոգեբույժների սուր պակաս կա. համաժողովի մասնակիցներ

10 հունիսի, 2016  16:45

Հայաստանի հոգեբույժները եւ հոգեբաններն այսօր` հունիսի 10-ին Երեւանի բժշկական համալսարանում հավաքվել են` քննարկելու երկու այժմեական խնդիր` փորձաքննությունը եւ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը: Բայց ոչ պակաս կարեւոր խնդիր է, եւ դա քննարկումներում անցնում է կարմիր թելով, այն, որ ոլորտում կադրերի սուր պակաս կա: 

Լրագրողների հետ զրույցում Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշել է, որ բուհն այսօր փորձում է ուսանողներին կլինօրդինատուրա ներգրավել հոգեբուժություն մասնագիտացմամբ եւ դրա համար քննարկվում է պետպատվերի տեղերի ավելացման հնարավորությունը: Նախատեսված է նաեւ օգտագործել սիմուլյացիոն կենտրոնի հնարավորությունները, բայց որպես հիվանդներ հանդես կգան ոչ թե մանեկենները, այլ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողները: 

Ռեկտորը նշել է, որ համաժողովը նվիրված է ԵրԲՀ-ում բժշկական հոգեբանության ուղղության հիմնադիր Մարիետա Մելիք-Փաշայանին: Հենց նա է ժամանակին ներմուծել բժշկական հոգեբանության ընտրովի դասընթացը, եւ խորհրդային այն ժամանակներում Ֆրոյդի եւ Յունգի ուսմունքի մասին   (ճիշտ է, ուսմունքի պարտադիր քննադատությամբ) գալիս էին լսելու ոչ միայն բժշկական համալսարանի, այլեւ հանրապետության բոլոր բուհերի ուսանողները: Այսօր էլ կենսական անհրաժեշտություն կա վերադարձնելու հետաքրքրությունը հոգեբանության եւ հոգեբուժության հանդեպ: 

Հայաստանի հոգեբուժական ասոցիացիայի ղեկավար Արմեն Սողոյանը լրոգրողների հետ զրույցում պարզաբանել է, որ հոգեբուժական փորձաքննության  հարցը   (զորակոչային, դատաբժշկական, բուժսոցիալական) միշտ այժմեական է եւ խնդիրներն անհրաժեշտ է քննարկել տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավելով, ինչն էլ նրանք այսօր փորձել են անել: Հոգեբույժները որոշել են զրույցը սկսել գիտությունից, հետո աստիճանաբար անցնել մի շարք իրավական կողմերի կարգավորմանը: 

Ինչ վերաբերում է ՀՏՍԽ-ին, այդ թեման հատկապես այժմեական է դարձել ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Եվ պատահական չէ, որ համաժողովի այդ մասը կընթանա վաղը` հունիսի  11-ին, Ստեփանակերտում:

Արմեն Սողոյանը նաեւ նշել է, որ կադրերի հետ կապված հարցը հոգեբուժության մեջ այսօր բավականին սուր է: Այդ մասնագիտությունը չեն ընտրում, որովհետեւ աշխատանքի պայմանները գրավիչ չեն, աշխատանքը ծանր է, իսկ աշխատավարձը` փոքր: Բայց, նրա խոսքով, արդեն ուժի մեջ է մտել հատուկ ռազմավարությունը, որը նախատեսված է մինչեւ   2019 թվականի համար, ինչպես նաեւ ակնկալվում է Հայաստանում հոգեբուժության զարգացման համար Համաշխարհային բանկի վարկը:  «Այս միջոցառումները թույլ կտան այդ ոլորտը գրավիչ դարձնել երիտասարդների համար», - վստահեցրել է Արմեն Սողոյանը: 

Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը դարձյալ լրագրողների հետ զրույցում խոսել է հոգեբուժության մեջ, մասնավորապես` դատական, մասնագետների քաղցի մասին: Նա հայտնել է, որ հատուկ զեկույց է նախապատրաստել ուսանողներին  հոգեբուժության մեջ ներգրավելու վերաբերյալ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել