• Latest news

Երեւանում ակնաբույժների համար սիմուլյացիոն կենտրոն կստեղծվի

4 հուլիսի, 2016  16:36

Երեւանում նախատեսվում է սիմուլյացիոն կենտրոն ստեղծել, որտեղ ակնաբույժները կկարողանան սովորել, թե ինչպես ախտորոշել եւ բուժել անհաս երեխաների աչքի հիվանդությունները (ինչպիսին, օրինակ, անհասների ռետինոպաթիան է):

Լոս Անջելեսի մանկական կլինիկայի ակնաբուժական կենտրոնի տնօրեն, հայտնի վիրաբույժ Թոմաս Լին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է, որ հատուկ ռոբոտները, որոնք տեղադրված են այդ կենտրոնում, նորածնի տեսք կունենան եւ իրենց այդպես կպահեն: Ինքը` կենտրոնը կստեղծվի  Armenian Eye Care Project-ի (AECP), Հայաստանի Առողջապահության նախարարության, Նեոնատալ բժշկության ասոցիացիայի եւ Լոս Անջելեսի մանկական կլինիկայի ակնաբուժական բաժանմունքի միջեւ համագործակցության շրջանակում: 

Սիմուլյացիոն կենտրոններում օգտագործվող ռոբոտները տասնյակ հազարավոր դոլարներ արժեն: Պատասխանելով այն հարցին, թե ով է ֆինանսավորելու գնումը, Թոմաս Լին պասել է, որ Լոս Անջելեսից երկու ընտանիք արդեն համաձայնել են օգնություն տրամադրել ապագա կենտրոնին, նախնական տվյալների համաձայն, նորածին ռոբոտները մոտ 100 000 դոլար կարժենան:

Մասնագետը նշել է, որ կենտրոնն ամենայն հավանականությամբ կբացվի առաջիկա 6 ամսվա ընթացքում, ամենաուշը` 1 տարվա: Սկզբում ռոբոտները եւ կենտրոնի աշխատանքը կվերահսկվեն Լոս Անջելեսից: 

«Նման կենտրոնը հայ մասնագետներին հնարավորություն կտա կատարելագործել երեխաների հետ աշխատանքի իրենց հմտությունները, սովորել արդյունավետորեն ախտորոշել եւ բուժել անհաս երեխաների աչքերի հիվանդությունները», - ասել է Թոմաս Լին:

Նեոնատալ բժշկության հայկական կենտրոնի ղեկավար Հրանտ Կալենտերյանն իր հերթին նշել է, որ առայժմ հայտնի չէ, թե ճշգրիտ որտեղ կտեղակայվի նոր սիմուլյացիոն կենտրոնը. բացառված չէ, որ այն կստեղծվի Բժշկական համալսարանում  արդեն գործող կենտրոնին կից:

Հրանտ Կալենտերյանը նաեւ հավելել է, որ նոր կենտրոնում ուսումնառություն կանցնեն բժիշկներ, բուժքույրեր, ինչպես նաեւ օրդինատորներ եւ ուսանողներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է