• Latest news

«Հայաստանում նեոնատոլոգիայի զարգացում» համաժողովի մասնակիցները ՇՄԶ 2 կրեդիտ կստանան

4 հուլիսի, 2016  17:20

«Հայաստանում նեոնատոլոգիայի զարգացումը» միջազգային համաժողովի մասնակիցները մասնագիտական շարունակական զարգացման 2 կրեդիտ կստանան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Armenian Eye Care Project-ի (AECP) տնօրեն Նունե Եղիազարյանը:

Լոս Անջելեսի մանկական ակնաբուժական կլինիկայի աջակցությամբ AECP-ի կազմակերպած համաժողովը հուլիսի  4-ին Երեւանում ընթանում է Հայատանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավմանը նվիրված ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է USAID-ն:

Համաժողովը Հայաստանից եւ ԱՄՆ-ից ակնաբուժության եւ նեոնատոլոգիայի ոլորտներում հայտնի շատ մասնագետների է համախմբել: 

Լոս Անջելեսի մանկական կլինիկայի ակնաբուժական կենտրոնի տնօրեն, հայտնի վիրաբույժ Թոմաս Լին NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ համաժողովի ընթացքում մասնագետները կքննարկեն ոչ միայն նեոնատոլոգիայի խնդիրները եւ ակնաբուժական խնդիրները անհաս երեխաների մոտ, այլեւ այն ծրագրերի արդյունքները, որոնք իրականացվում են  AECP-ի, Հայաստանի Առողջապահության նախարարության, Նեոնատալ բժշկության ասոցիացիայի եւ բժիշկ Լիի ակնաբուժական կենտրոնի միջեւ համագործակցության շրջանակում:  

Այդ համագործակցությունը մեկնարկել է 2010 թվականին, երբ մշակվել են առցանց թրեյնինգ-ծրագրեր, որոնք պետք է հայ ակնաբույժներին սովորեցնեին ախտորոշել եւ բուժել անհասների ռետինոպաթիան, որը ժամանակին ախտորոշման եւ բուժման բացակայության դեպքում կարող է տարեկան մոտ 100 անհաս երեխայի կուրության հանգեցնել: 

Հետո համագործակցության շրջանակում սկսել են առցանց-թրեյնինգներ անցկացնել աչքի վիրաբույժների համար, որոնց աշխատանքին ԱՄՆ-ից մասնագետները հետեւել են իրական ժամանակի ռեժիմում:  Թոմաս Լիի գնահատականով, հաջող էին նաեւ այն թրեյնինգները, որոնք կազմակերպվել էին նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույրերի համար. 31 բուժքույր արդեն նման վերապատրաստում է անցել: 

Թոմաս Լին, նախորդ ծրագրերը քննարկելով, նշել է, որ համաժողովին հավաքված մասնագետները կկարողանան խոսել նաեւ ապագայի մասին, օրինակ, սիմուլյացիոն կենտրոնի առաջիկա բացման, որտեղ հայ բժիշկները եւ բուժքույրերը հատուկ ռոբոտների վրա կսովորեն  ախտորոշել եւ բուժել աչքի այն հիվանդությունները, որոնք վնասում են անհաս երեխաներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է