• Latest news

Ինչու խորհուրդ չի տրվում լողանալ բաց լողավազաններում եւ ջրամբարներում

18 հուլիսի, 2016  19:11

Բաց դեկորատիվ լողավազաններում, շատրվաններում եւ այլ ջրամբարներում լողանալը, որոնք նախատեսված չեն լողանալու համար, կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար, զգուշացնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:

Այդպիսի ջրավազաններում սովորաբար ջուրը չի քլորացվում եւ չի մաքրվում, եւ այդպիսի ջրերում սովորոբար կան մեծ թվով վնասակար մանրէներ եւ վիրուսներ, որոնք կարող են լողանալու ժամանակ հեշտությամբ ներթափանցել մարդու օրգանիզմ՝ առաջացնելով զանազան հիվանդություններ՝ ալերգիկ ռեակցիաներից, մաշկային հիվանդություններից մինչեւ աղիքային լուրջ վարակներ: Այդ վարակների ձեռք բերման ռիսկի գործոնն ավելանում է, երբ լողանալու ընթացքում մարդը ջուր է կուլ տալիս, ինչը, թերեւս, հաճախ է պատահում:

Լողալու համար չնախատեսված ջրավազաններում լողալը կարող է հանգեցնել նաեւ այլ վտանգների, օրինակ, անհարթ մակերեւույթը կամ սուր անկյունները, որոնք կարող են վնասվածքներ պատճառել: Վերքի միջոցով եւս օրգանիզմ կարող են ներթափանցել վարակներ:

«Իհարկե եթե օրգանիզմը ուժեղ է եւ դիմացկուն, այն կարող է պայքարել շատ վարակների դեմ, սակայն արժե արդյոք, մի քանի րոպե լողանալու համար օրգանիզմը նման ռիսկի եւ սթրեսի ենթարկել: Առավել ճիշտ եւ անվտանգ է լողանալ հատուկ լողավազաններում, բաց կամ փակ, որոնք նախատեսված են հատուկ լողանալու համար եւ մաքրվում են», - ասում է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է