• Latest news

Ինչու են կանայք օրգազմ ապրում, եթե այն անհրաժեշտ չէ բեղմնավորման համար

2 օգոստոսի, 2016  23:48

Տղամարդկանց օրգազմն անհրաժեշտ է սպերմատոզոիդների ժայթքման եւ երեխա բեղմնավորելու համար, սակայն կնոջ օրգազմը բեղմնավորման վրա ոչ մի կերպ չի ազդում:  Ուրեմն ինչու այն գոյություն ունի բնության մեջ: Այդ հարցի վրա առաջին տարին չէ, որ գլուխ են ջարդում ամբողջ աշխարհի գիտնականները: Դրան պատասխանել են փորձել Գյունտեր Վագները եւ Միխաելա Պավլիչեւան Յեյլի համալսարանից:  

JEZ-Molecular and Developmental Evolution-ում հրապարակված հոդվածում նրանք փորձել են պարզել կանացի օրգազմի դերն էվոլյուցիայի մեջ: Նրանց կարծիքով, կանացի օրգազմը յուրահատուկ ատավիզմ է, որն անցյալում նպաստել է օվուլյացիային եւ զուգավորման ընթացքում սեռական բջիջների արտադրությանը: 

Իրենց հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչ է տեղի ունենում կնոջ օրգանիզմում օրգազմի ընթացքում` համեմատելով զուգավորման ընթացքում կապիկների եւ այլ կաթնասունների էգերի մասին ստացված տեղեկությունները:  Պարզվում է, որ կանացի օրգազմի ընթացքում արյան մեջ մի շարք հորմոնների արտանետում է կատարվում, այդ թվում` պրոլակտինի, որը մարմինը նախապատրաստում է սաղմի զարգացմանը:  Նման մի բան է տեղի ունենում կաթնասունների էգերի որոշ տեսակների հետ օվուլյացիայի ժամանակահատվածում, որը կախված է տարվա եղանակից կամ էլ կողքին արուի առկայությունից: 

Ժամանակակից կանանց օվուլյացիան կախված է այդ բոլոր գործոններից, սակայն բացառված չէ, որ անցյալում օվուլյացիան տեղի է ունեցել արուի տեսքից, ոչ թե ինչպես հիմա:  Այդ դեպքում օրգազմը կարող էր նպաստել օվուլյացիային` բեղմնավորմանը պատրաստ ձվաբջջի առաջացմանը:  

Ժամանակի հետ սակայն կանանց մոտ շրջափուլային օվուլյացիաներ են սկսվել, միաժամանակ կանացի օրգազմը կորցրել է այն իմասը, որն ի սկզբանե բնության կողմից դրված էր դրա մեջ: 

Նշենք, որ այլ գիտնականներ պնդում են, որ այսօր էլ կանացի օրգազմը նպաստում է  հաջող բեղմնավորմանը, որովհետեւ կոնքային մկանների կծկումները սպերմատոզոիդներին օգնում են  վեր բարձրանալ` դեպի ֆալոպյան փողերը: Սակայն դեպքերի մեծ մասում կինը կարող է նաեւ առանց օրգազմի երեխա սաղմնավորել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll