• Latest news

«Արմենիա» ԲԿ-ում տարեսկզբից օձի խայթոցի 9 դեպք է գրանցվել

3 օգոստոսի, 2016  15:22

«Արմենիա» բժշկական կենտրոնում 2016-ի սկզբից ի վեր օձի խայթոցի 9 դեպք է գրանցվել: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:

Նրա խոսքով, վերջին տվյալների համաձայն, ամբողջ երկրում առաջին կիսամյակի ընթացքում խայթոցի 44 դեպք է գրանցվել, սակայն ոչ մի ծանր դեպք չի եղել` ոչ Երեւանում, ոչ երկրի մարզերում: Օձի խայթոցի հետեւանքով մահացության դեպքեր եւս չեն գրանցվել: 

Այս տարի 29 տուժածի սիճուկ է ներարկվել օձի թույնի դեմ, մնացածները նման ներարկումների կարիք չեն զգացել: Հիշեցնենք, որ ներարկումն անվճար է արվում, պետպատվերի շրջանակում: 

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, անցած տարվա առաջին կիսամյակում օձի խայթոցի 39 դեպք է գրանցվել` 5-ով պակաս, քան այս տարի:

Հիշեցնենք, որ Հայաստանում օձի բախվելու հավանականությունն աճում է գարնանը եւ ամռանը: Հայաստանում օձի առավել տարածված տեսակներն են իժը եւ լորտուն: 

Օձի խայթոցից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս որոշակի կանոնների հետեւել.

1. Այն վայրերում, որտեղ օձերի առկայության հավանականությունը մեծ է, անհրաժեշտ է ճտքակոշիկ կրել: 

2. Նման վայրերում անհրաժեշտ  է քայլել գավազանով, իր առջեւ բացելով թփերը: 

3. Հարձակման պատրաստ օձ տեսնելով` անհրաժեշտ է կանգ առնել եւ դանդաղորեն եւ աննկատ նահանջել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել