• Latest news

Իտալիայում բուսակերներին կարող են նստեցնել իրենց սննդակարգը երեխաներին պարտադրելու համար

11 օգոստոսի, 2016  22:33

Իտալացիներին, որոնք իրենց երեխաներին բուսակերական սննդակարգ են պարտադրում, կարող է ազատազրկում սպառնալ, եթե նման պատիժ ենթադրող վիճահարույց օրինագիծը ընդունվի երկրի խորհրդարանի կողմից: 

Այս փաստաթղթի նախնական տարբերակում պնդվում է, որ նման ծնողներն իրենց երեխաներին սննդակարգ են պարտադրում, որը  «զուրկ է առողջ եւ հավասարակշռված աճի համար անհրաժեշտ տարրերից»:

Օրինագիծը մշակվել է «Առաջ, Իտալիա» աջ կենտրոնամետ կուսակցությունից Էլվիրա Սավինոյի կողմից:

Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հիվանդանոց է տեղափոխվել չորս երեխա, որոնք ծնողների շնորհիվ բուսակերական սննդակարգի էին հետեւում: 

Միաժամանակ որոշ դիետոլոգներ, օրինակ` Ամերիկյան դիետիկ ասոցիացիայից, պնդում են, որ բուսակերական սննդակարգը համապատասխանում է երեխաներին` պայմանով, որ նրանց ապահովի անհրաժեշտ սննդանյութերի ամբողջ սպեկտրով, մասնավորապես` В12 վիտամինով:

Բժիշկները ենթադրում են, որ որոշ դեպքերում հիվանդանոց տեղափոխված երեխաների համար պատասխանատու մեծահասակները կարող էին չհասկանալ, թե ինչպես է անհրաժեշտ լրացնել սննդակարգը երեխաների համար այն անվտանգ դարձնելու համար: 

Էլվիրա Սավինոյի առաջարկած օրինագիծը նախ կքննարկեն խորհրդարանական կոմիտեներում, ինչից հետո այն կներկայացվի ամբողջ պալատին: Դա գուցե տեղի ունենա ավելի ուշ` այս տարվա ընթացքում: 

«Եթե նման սննդակարգ է ընտրում հասուն, տեղեկացված մարդը, առարկություն չկա,-ասված է փաստաթղթում: Խնդիրն առաջանում է, երբ խոսքը երեխաների մասին է… Բուսակերական կամ վեգանային սննդակարգի հետեւելիս օրգանիզմում ցինկի, երկաթի,   D վիտամինի, B12 վիտամինի եւ օմեգա-3-ի պակաս է առաջանում»:

Օրինագծի` ներկայիս վիճակով ընդունման դեպքում խախտողներին կսպառնա մինչեւ մեկ տարվա ազատազրկում:  Այդ ժամկետը կարող է երկարացվել մինչեւ չորս տարի, եթե երեխան հիվանդանա կամ հաշմանդամ դառնա եւ մինչեւ վեց տարի, եթե երեխան մահանա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել