Իսպանիայում կինը ամնիոտիկ թաղանթով երեխա է ունեցել։ Նման դեպք գրանցվում է 80 հազար ծնունդից մեկի դեպքում, հայտնում է DailyMail–ը։
Երեխան լույս աշխարհ է եկել իր երկվորյակից մի քանի րոպե հետո, որը ծնվել էր առանց պաշտպանիչ թաղանթի։
Սովորաբար ամնիոնը պատռվում է կամ ծակվում ծննդաբերության ու կեսարյան հատման ժամանակ։ Սակայն երբեմն թաղանթի մի մասը կամ այն ամբողջական կպչում է երեխային եւ նրա հետ դուրս գալիս։ Այս երեւույթն էլ կոչվում է «շապիկով ծնվել»։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր