• Latest news

70 տարուց ավելի ապրած ծնողների երեխաներն ավելի երկար են ապրում

17 օգոստոսի, 2016  10:48

Եթե ձեր ծնողները 70 տարուց երկար են ապրել, մեծ է հավանականությունը, որ դուք եւս ավելի քան 70 տարի կապրեք: Նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի Էկզետերի համալսարանի գիտնականները: 

Ծնողների մահվան տարիքը զգալիորեն կանխորոշում է նրանց երեխաների կյանքի տեւողությունը, ցույց է տվել այդ թեմայով ամենախոշոր հետազոտությունը: Ավելի քան  70 տարի ապրած մոր կամ հոր առկայությունը   նրանց երեխայի  մոտ  17 տոկոսով մեծացնում է այդ հոբելյանից ավելի երկար ապրելու հավանականությունը: Ընդ որում, տվյալ էֆեկտը կուտակային է, այնպես որ, եթե ծնողներից մեկը մինչեւ 100 տարի ապրել է, 70 տարվա սահմանը գերազանցելու հավանականությունն աճում է 68 տոկոսով:

Ավելի քան 70 տարի ապրած ծնողները նվազեցնում են նաեւ իրենց երեխաների` սրտի հիվանդություններից կամ ուռուցքներից մահանալու վտանգը: Ծնողների կյանքի 70 տարուց ավել յուրաքանչյուր տասնամյակը նրանց երեխաների մոտ քաղցկեղի վտանգը նվազեցնում է 7 տոկոսով, իսկ սրտի հիվանդություններինը` 20 տոկոսով: Հետազոտության հեղինակների կարծիքով, ծնողների կյանքի տեւողության հարցը թույլ կտա ավելի որոշակիորեն կանխատեսումներ անել իրենց հիվանդի ծերացման ընթացքի եւ նրա մոտ տարբեր հիվանդությունների առաջացման հավանականության վերաբերյալ: Դա կօգնի պրոֆիլակտիկ դեղամիջոցներ նշանակել եւ հիվանդի առողջության նկատմամբ ավելի մանրազնին վերահսկողություն սահմանել: 

Գիտնականներն իրենց եզրահանգումներն արել էին 55-ից 73 տարեկան ավելի քան  186 հազար մարդու հետազոտման հիման վրա: Նրանց բոլորին հետեւել են  8 տարվա ընթացքում: Պարզվել է, որ 70 եւ 80 տարեկանից մեծ ծնողների երեխաներն ավելի հազվադեպ են տառապել արյան շրջանառության բազմակի խանգարումներից, ներառյալ սրտի հիվանդությունները, սրտային անբավարարությունը, բարձր զարկերակային ճնշումը, ուղեղի կաթվածները, խոլեստերինի մակարդակը եւ թրթռան առիթմիան: Սակայն այնպիսի գործոններ, ինչպիսին ծխելն է, ալկոհոլի չարաշահումը, ֆիզիկական ցածր ակտիվությունը եւ ճարպակալումը ծայրաստիճան բացասաբար են ազդել երեխաների կյանքի տեւողության վրա անկախ այն բանից, թե որքան են ապրել նրանց ծնողները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել