• Latest news

Ինչպես կյանքը երկարացնել 18 տարով

17 օգոստոսի, 2016  21:44

Կանադայում բժիշկներն ուսումնասիրել են այն ազդեցությունը, որ անառողջ ապրելակերպն ունենում է հիվանդությունների զարգացման եւ դրանց տեւողության վրա: Հնարավոր է այդ ցուցանիշը 18 տարով ավելացնել` դադարելով ծխել եւ սկսելով ֆիզկուլտուրայով զբաղվել, պնդում են հետազոտողները:  

Գիտնականները ցույց են տվել, որ անառողջ կենսակերպը միջինը վեց տարով կրճատում է նրա տեւողությունը: Ընդ որում, նման մահերի 26 տոկոսը կապված է ծխելու հետ,   24 տոկոսը` ֆիզիկական ակտիվության բացակայության,  12 տոկոսը` վատ սննդի եւ  0,4 տոկոսը` ալկոհոլի օգտագործման:

Այդ պատճառների հետ է կապված Կանադայում մահացության դեպքերի կեսը:  Ռիսկի գլխավոր գործոնը (ծխելը) մարդկանց կյանքը կրճատում է 3,1 տարով, կանանցը` 3 տարով: Առողջ կենսակերպ վարող մարդիկ, մասնագետների գնահատականով, միջինը  17,9 տարով ավելի երկար են ապրում, քան անառողջ կենսակերպ վարողները: Գիտնականներն առաջարկում են առողջության համար անհատական ռիսկերը գնահատել իրենց ստեղծած կայքում: 

Հետազոտության անցկացման համար գիտնականները հատուկ ծրագրային փաթեթ են ստեղծել, որի օգնությամբ նրանց հաջողվել է կանադական քաղաքացիների առողջության` 2009-2010 թվականներին հավաքված տվյալների վիճակագրական վերլուծություն իրականացնել: Ավելի վաղ շվեդ գիտնականները ցույց էին տվել, որ ծխելը եւ ֆիզիկական ցածր ակտիվությունը վաղաժամ մահվան գլխավոր պատճառներն են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել