• Latest news

ԱՄՆ-ում միգրենի դեմ սարք է ստեղծվել

13 մարտի, 2014  22:55
)

ԱՄՆ-ի սննդամթերքի ու դեղամիջոցների որակի վերահսկման վարչությունը (FDA) նյարդախթանիչ օղագոտին հաստատել է որպես միգրենի նոպաների կանխարգելիչ առաջին բժշկական սարք:

Գործակալության աշխատակիցները հայտնել են, որ սարքը թեթեւացնում է այն հիվանդների վիճակը, որոնց օրգանիզմը չի ընդունում միգրենի դեմ դեղամիջոցը:

Cefaly սարքը պլաստիկե օղագոտի է, որն աշխատում է մարտկոցներով, այն դնում են ճակատին: Ադհեզիվ էլեկտրոդ օգտագործելով՝ օղագոտին էլեկտրական թույլ հոսանք է արձակում՝ խթանելու համար միգրենի հետ կապված նյարդերը: Սարքը նախատեսված է 18 տարեկան եւ ավելի մեծ հիվանդների՝ օրական 20 րոպեից ոչ ավել օգտագործման համար, տեղեկացնում է Fox News-ը։

67 կամավորի մասնակցությամբ կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ մեկ ամսվա ընթացքում սարքը կրած մասնակիցներն ավելի քիչ են տառապել գլխացավերից, քան պլացեբո օղակ կրողները: Cefaly-ն ցավն ամբողջովին չի անցկացնում, բայց այն թեթեւացնում է:

Մեկ այլ հետազոտությանը մասնակցած 2313 հիվանդի 53%-ն ասել է, որ գոհ է սարքի աշխատանքից եւ պատրաստ է հետո այն գնել:

Սարքը որեւէ լուրջ կողմնակի ազդեցություն չունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll