• Latest news

Աղիքային մանրէները մարդկանց չեն գիրացնում. գիտնականներ

24 օգոստոսի, 2016  22:42

Աղիներում մանրէների կազմը չի ազդում մարդու քաշի վրա, վստահեցնում են Միչիգանի համալսարանի գիտնականները: Նրանք ոչ մի տարբերություն չեն գտել ճարպակալումով տառապող եւ սլացիկ կազմվածքով մարդկանց միկրոբիոմների միջեւ:

Վերջին տարիներին շատ պոպուլյար է այն տեսությունը, ըստ որի քաշի ավելցուկը կարող է պայմանավորված լինել աղիների մանրէների հավասարակշռության խախտումով: Հայտնի է, որ մարդու բակտերիալ պրոֆիլը, որը հայտնի է որպես միկրոբիոմ, կանխորոշում է առողջական լուրջ խնդիրների զարգացման հավանականությունը, սկսած սրտանոթային հիվանդություններից ու աղիների բորբոքային հիվանդություններից մինչեւ երկրորդ տեսակի շաքարախտ: Դրա համար էլ մասնագետները առաջ էին քաշել տեսություն, ըստ որի աղիների մանրէները ազդում են նաեւ քաշի վրա:

Իսկ հիմա ՄԻչիգանի համալսարանի գիտնականները հերքել են այդ տեսակետը: Նրանք ճարպակալում ունեցող ու նիհար մարդկաանց մարսողական համակարգում ուսումնասիրել են այս բակտերիաները ու ոչ մի էական տարբերություններ չեն հայտնաբերել: Նրանք նաեւ վերլուծել են 10 նախորդ հետազոտությունների արդյունքները, որոնք նույնպես կապ էին փնտրել միկրոբիոմի ու ճարպակալման միջեւ:

Գիտնականները ստեղծել էին դասակարգված մոդել, որը հաշվի է առնում զանազան բակտերիաների մասին ամբողջ տեղեկատվությունը ու դրա հիման վրա կանխատեսում ճարպակալման հավանականությունը: Սակայն այդ մոդելի կիրառումը 10 հետազոտություններից 9-ի դեպքում արդյունավետ չի եղել, ինչը ապացուցում է, որ մարդու քաշի վրա աղիների մանրէնների ազդեցության մասին տեսությունը անհիմն է:

Հետազոտության հեղինակները շեշտում են, որ չկա «առողջ միկրոբիոմ» հասկացություն, քանի որ հարյուրավոր մարդիկ աղիների բակտերիաների տարբեր պոպուլյացիաներ ունեն: Նաեւ նրանք անհիմն են համարում այն գաղափարը, որ դեղորայքի ու սննդի հավելումների միջոցով հնարավոր է միկրոբիոմը շտկել ու ավելորդ քաշից ազատվել: Սակայն մարդու սննդակարգում բավականաչափ բջջանյութ ու նուտիենտներ ներառելով իսկապես կարելի է պայքարել ավելորդ քաշի դեմ, շեշտում են գիտնականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել