• Latest news

Հազվադեպ դեպք. դեռահասը ողջ է մնացել ուղեղը ուտող ամեոբայով վարակվելուց հետո

24 օգոստոսի, 2016  19:46

Մեզանից շատերին ամեոբաներն անվնաս, պարզագույն էակներ են թվում, որոնց մասին կարդացել ենք կենսաբանության դասագրքերում: Մինչդեռ իրականում նրանք այդքան էլ անվնաս չեն: Օրինակ՝ քաղցրահամ ջրերի Naegleria fowleri ամեոբայով վարակվելը կարող է կյանքի համար լուրջ տանգ ներկայացնել:

Սովորաբար այս ամեոբայով վարակումը տեղի է ունենում լողալիս՝ քթանցքերի միջոցով այն հոտառության նյարդերով շարժվում է դեպի գլխուղեղ, որտեղ սկսում է ուղեղի բջիջները քայքայել՝ առաջացնելով առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտ: Հիվանդի ջերմաստիճանը բարձրանում է, սրտխառնոց եւ գլխացավ է առաջանում, պարանոցը փայտանում է: Հիվանդության սաստկացման դեպքում (իսկ այն շատ արագ է սաստկանում) առաջանում են հալուցինացիաներ, ջղաձգումներ, եւ հիվանդը կոմայի մեջ է ընկնում: Վարակվելուց ընդամենը մեկ-երկու շաբաթ հետո հիվանդն ավելի հաճախ մահանում է:

Սակայն 16-ամյա Սեբաստիան ԴեԼեոնի բախտը բերել է. նա հիվանդացել էր նեգլերիազով, որը հարուցում է Naegleria fowleri ամեոբան, սակայն ողջ է մնացել եւ այժմ արդեն ապաքինվում է: Սեբաստիանը ԱՄՆ-ում ընդամենը չորրոդ հիվանդն է, որը վարակվելուց հետո ողջ է մնացել, հարյուրավեր մարդիկ վախճանվել են:

Օգոստոսի 7-ին Սեբաստիանի մոտ առաջին ախտանշաններն են երեւան եկել, եւ նրան տեղափոխել են Ֆլորիդայի մանկական հիվանդանոց: Ողնուղեղի հեղուկի անալիզով պարզվել է նրա մեջ Naegleria fowleri առկայությունը եւ հաստատվել է նեգլերիազ ախտորոշումը:

Դեռահասին մտցրել են դեղամիջացային կոմայի մեջ եւ անմիջապես սկսել են միլտեֆոզինով՝ հակամակաբույծային պատրաստուկ, բուժումը: Ողնուղեղի հեղուկի ամենօրյա թեստերը ցույց են տվել, որ բուժումը սկսելուց 72 ժամ հետո ամեոբան հետազոտվող նմուշներից անհետացել է:

Այժմ Սեբաստիանն ապաքինվում է, նրա գիտակցությունը պայծառ է, կարող է խոսել, սակայն նա դեռ վերականգնողական կուրս պետք է անցնի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել