• Latest news

Ատամի խոզանակը մի ախտահանեք միկրոալիքային վառարանի մեջ. ամերիկացի ստոմատոլոգ

16 մարտի, 2014  15:19

Ցանկացած պահի ատամի խոզանակի վրա 10 մլրդ մանրէ կա: Խոզանակները մանրէների, վիրուսների, սնկերի եւ բորբոսի շանթարգել են, ասում է ամերիկացի ստոմատոլոգ Ջերրի Կուրատոլան:

FoxNews.com-ին տված հարցազրույցում Կուրատոլան նշել է, որ բերանի խոռոչում կարող են ոչ միայն բակտերիաներ լինել, որոնք կարիես եւ լնդերի հիվանդություններ են առաջացնում, այլեւ E.coli աղիքային ցուպիկներ: Բժիշկը խորհուրդ է տալիս խուսափել որոշ առավել տարածված սխալներից, որոնք մենք անում ենք ատամի խոզանակի հետ կապված.

1. Ատամի խոզանակը զուգարանին մոտ մի պահեք


Քանի որ շատերն ատամի խոզանակը պահում են բաղնիքում՝ զուգարանին մոտ, զուգարանից խոզանակի վրա կարող են կղանքից վարակներ եւ մանրէներ ընկնել, որոնք չպետք է հայտնվեն մարդու բերանում: Աշխատեք խոզանակը զուգարանակոնքից գոնե 4 մ հեռու դնել, խորհուրդ է տալիս Կուրատոլան:

2. Խոզանակը բաժակի մեջ մի պահեք


Ձեր ատամի խոզանակը մի դրեք բաժակի կամ բռնիչի մեջ, քանի որ այդ դեպքում եւս կարող են մանրէներ ընկնել: Փոխարենը, խորհուրդ է տալիս Կուրատոլան, այն պահեք գործվածքից հատուկ տուփի մեջ, ինչը կօգնի հեռացնել խոզանակի վրայի թուքն ու խոնավությունը՝ միկրոբների դեմ որպես պատնեշ գործելով:

3. Ատամի խոզանակը մի ախտահանեք միկրոալիքային վառարանի մեջ


Կուրատոլան զգուշացնում է, որ պլաստիկե խոզանակը միկրոալիքային վառարանի մեջ դնելով՝ Դուք այդպիսով Ձեզ ենթարկում եք բիսֆենոլ-А քիմիկատի (տեխնիկական դիֆենիլոլպրան (ԴՖՊ)) ազդեցությանը՝ քիմիկատի, որը պլաստիկի շատ տեսակներ են պարունակում: Ինչպես ապացուցվել է, այն առողջական մեծաթիվ խնդիրներ է առաջացնում, այդ թվում՝ անպտղություն եւ քաղցկեղ:

Կուրատոլան խորհուրդ է տալիս դրա փոխարեն այն մի քիչ օճառով ու տաք ջրով լվանալ  եւ անմիջապես դնել տուփի մեջ: Նա խորհուրդ է տալիս խոզանակը փոխել գոնե տարին 4 անգամ:

4. Մի գնեք նատրիումի լաուրիլսուլֆատ կամ տրիկլոզան սոպոլիմեր քիմիկատներ պարունակող ատամի մածուկ


«Նատրիումի լաուրիլսուլֆատն էմուլգատոր է եւ կարող է գրգռել բերանի խոռոչը»,- ասում է Կուրատոլան:

Բացի դրանից՝ որոշ փորձագետներ պարզել են, որ տրիկլոզանի՝ հակասնկային եւ հակամանրէային նյութի ազդեցությունը կարող է մեծացնել կայուն մանրէների շտամը: «Եվ հիշեք՝ ատամների առողջությունն ամբողջ օրգանիզմի առողջությունն է»,- ասում է Կուրատոլան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է