• Latest news

Մազահեռացման հետեւանքով վնասվածքների թիվը 25 տարում աճել է 9 անգամ

13 սեպտեմբերի, 2016  10:47

Վերջին 25 տարում  9 անգամ աճել է այն վնասվածքների թիվը, որոնք կապված են մոմով մազահեռացման եւ սափրելու հետ, ընդ որում, շատ հիվանդներ, որոնք այսօր բժշկին են դիմում այդպիսի վնասվածքներով, վնասել են սեռական օրգանների շրջակա մաշկը:  Այդ մասին հայտնում են Ալաբամայի համալսարանի գիտնականները, որոնք հարյուրավոր հիվանդանոցներից եւ վնասվածքաբանական կետերից հավաքել եւ վերլուծել են վիճակագրական տվյալներ: 

Գիտնականների խոսքով, եթե 1991 թվականին նման վնասվածքներ ամենից հաճախ արձանագրվում էին 65 տարեկանից մեծ տղամարդկանց մոտ, որոնք ածելիով պատահաբար կտրում էին դեմքը, այսօր տուժածների հիմնական մասը 19-ից 34 տարեկան մարդիկ են, որոնք հեռացրել են մարմնի ինտիմ մասերի մազերը: : 

Ընդհանուր առմամբ 1991 թվականից մինչ օրս ԱՄՆ-ում մազահեռացման հետ կապված վնասվածքների 292 053 դեպք է գրանցվել: Դրանց ամենամեծ թիվը գրանցվել է 2013 թվականին. երկրի յուրաքանչյուր 100 000 բնակչին`  9 դեպք:  Վիճակագրությունը ցույց է տալիս, որ առաջվա նման ամենից շատ վնասվածքները բաժին են ընկնում դեմքին եւ ոտքերին` ինչպես կանանց մոտ, այնպես էլ տղամարդկանց: Բայց հիվանդների թիվը, որոնք մազահեռացման ընթացքում վնասել են ինտիմ գոտին, եւս կայուն կերպով աճում է: Եվ այստեղ գիտնականները հետաքրքիր միտում են նկատել. տղամարդիկ սկսել են ավելի հաճախակի հեռացնել մարմնի ինտիմ հատվածների մազերը, չնայած մինչեւ վերջերս դա բացառապես կանացի պրոցեդուրա էր համարվում: 

Գիտնականները մարդկանց կոչ են անում ավելի պատասխանատու եւ զգույշ վերաբերվել մազահեռացման պրակտիկային եւ օգտագործել միայն ստուգված եւ արտոնագրված  արտադրանք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել