• Latest news

Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը

20 սեպտեմբերի, 2016  10:50

Ի՞նչ է պետք անել, եթե մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է: Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, վերարտադրողական բժշկության ոլորտի խոշորագույն մասնագետ, դոկտոր Մեթյու Լեւին մի քանի խորհուրդ է տվել, որոնք կարող են օգնել մարդուն փրկել հաշված րոպեներում արյան կորուստի հետեւանքով մահից:

«Կարող է ծեծված հնչել, բայց ուժեղ է համարվում այն արյունահոսությունը, որի դեպքում արյունն ասես դուրս է հորդում վերքից, - նշեց դոկտոր Լեւին: - Հաշված վայրկյաններում նման մարդու հագուստը թրջվում է արյունով ու կարմրում: Առաջինը ինչ պետք է անեք՝ զանգահարեք շտապ օգնություն ու կանչեք բժիշկներին: Պարտադիր հայտնեք որ մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է»:

Առաջին հերթին, մասնագետի խոսքով, պետք է չմոռանալ հետեւել տուժածի առողջական վիճակին, որպեսզի նկատեք արյունահոսությամբ պայմանավորված շոկի առաջին նշանները: Զննեք վերքը, ու եթե դրա շուրջ կեղտ է երեւում, ձգտեք հեռացնել այն թանզիֆի կամ ցանկացած կտորի օգնությամբ՝ այն թրջելով որեւէ ախտահանող նյութի մեջ: Ոչ մի դեպքում ճնշում մի գործադրեք վերքի ծայրերի վրա, դրանք շատ զգույշ մաքրեք, որպեսզի չուժեղացնեք արյունահոսությունը: Հետո արդեն փորձեք սեղմել արյունատար անոթները   ու դրանք այդպես պահել մինչեւ շտապ օգնության ժամանելը՝ դա կօգնի նվազեցնել արյան ծավալը:

Եթե վերքից արյունահոսությունը ձեռքի կամ ոտքի վրա է, հիվանդը պետք է մեջքի վրա պառկի ու բարձրացնի վնասված վերջույթը: Փորձեք վերքից վերեւ ցանկացած ճնշող նյութից քուղ դնել: 5 սմ-ից ոչ նեղ քուղերը կիրառելի են միայն վերջույթների վերքերի մշակման դեպքում: Եթե վերքը մարմնի վրա է՝ անհրաժեշտ է ամուր կտորով կապել, որը ոչ միայն կօգնի կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը, այլեւ բարձրացնել վնասված մասի ջերմաստիճանը, ինչը կկանխի ուժեղ շոկի զարգացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել