• Latest news

5 հետաքրքիր փաստ այն մասին, թե ինչու արժե ավելի հաճախ ոտքով զբոսնել

22 սեպտեմբերի, 2016  14:24

Շատ երկրներում այսօր`սեպտեմբերի 22-ին նշվում է  Առանց ավտոմեքենայի համաշխարհային օրը (World Carfree Day): Այդ կապակցությամբ  NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ այն մասին, թե ինչու արժե ավելի հաճախ ավտոմեքենան ավտոտնակում թողնել եւ ոտքով զբոսնել:   

1. Ուղեղը

Քիչ շարժական կենսակերպը մի ամբողջ շարք հիվանդությունների զարգացման լուրջ գործոն է, որոնց թվում է նաեւ Ալցհայմերի հիվանդությունը: Եթե  շատ քայլեք, դա կօգնի կանխել ուղեղում ամիլոիդային թերթիկների կուտակումը, որովհետեւ ֆիզիկական ակտիվությունը կարգավորում է  ուղեղին արյան մատակարարումը: 

2. Սիրտը եւ անոթները

Քայլելն օգնում է կարգավորել զարկերակային ճնշումը եւ բարելավում է սրտի աշխատանքը, իսկ դա ավելի շատ քայլելու եւս մեկ պատճառ է: 

3. Մարսողությունը եւ նյութափոխանակությունը

Քայլելը դրականորեն է ազդում նաեւ մարսողության համակարգի վրա. այն բարելավում է աղիների աշխատանքը, օգնում է ավելի արագ մարսել սնունդը: Ավելին, շատ քայլող մարդիկ ավելի հազվադեպ են բախվում նյութափոխանակային այնպիսի խախտումների, ինչպիսին շաքարային դիաբետն է: 

4. Մկաններ, ոսկրեր եւ հոդեր

Երկարատեւ զբոսանքներն ամրապնդում են ոչ միայն մկանները, այլեւս ոսկրերը եւ հոդերը: Երկար քայլել խորհուրդ են տալիս նույնիսկ հոդացավի եւ մի ամբողջ շարք այլ հիվանդությունների կանխարգելման համար: 

5. Քաշը

Քայլելը եւս կարող է օգնել քաշը վերահսկողության տակ պահելուն: Ճիշտ է, որպեսզի քայլքը «սպորտային» արդյունք տա, անհրաժեշտ է շատ քայլել. Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս օրական առնվազն  10 000 քայլ գցել (դա մոտավորապես 7-10 կմ է) մոտ   4-4.5 կմ/ժ արագությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել