• Latest news

AUA-ի ղեկավարը տասնամյա ուշացումով Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի պատվավոր անդամի դիպլոմ է ստացել (ֆոտո)

24 սեպտեմբերի, 2016  16:42

Ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիայի (AUA) ղեկավար Ռիչարդ Բաբայանը Երեւանում ուրոլոգների Տասնութերորդ ամենամյա կոնգրեսի ընթացքում բազմամյա ուշացումով Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի պատվավոր անդամի դիպլոմ է ստացել: Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Արթուր Գրաբսկին պարզաբանել է, որ կոչումը Ռիչարդ Բաբայանին շնորհվել է ավելի քան տասը տարի առաջ, սակայն մինչեւ հիմա առիթ չէր եղել նրան դիպլոմ հանձնելու: 

Դիպլոմի հետ Ռիչարդ Բաբայանին նաեւ «հայ հպարտ առյուծի» բրոնզե արձանիկ են հանձնել եւ անվանական պիտակով կոնյակ:  

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի պատվավոր անդամների դիպլոմներ (եւ անվանական կոնյակներ) են ստացել նաեւ Ռուսաստանի Դաշնության գլխավոր ուրոլոգ Դմիտրի Պուշկարը, Կարո Դերձակյանը  (ԱՄՆ), Զարեհ Կասարջյանը (Լիբանան), Գեւորգ Կասյանը (Ռուսաստան), Մկրտիչ Մոսոյանը (Ռուսաստան), Գուրամ Կարազանաշվիլին (Վրաստան), Նինո Թուրմանիձեն (Վրաստան) եւ ուրիշներ: 

«Այսօր մենք պատմություն ենք ստեղծում, որովհետեւ հնարավորություն է ստեղծվել նոր հարաբերություններ եւ կապեր հաստատել  Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի եւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Վրաստանի ուրոլոգների ընկերակցության հետ», - ասել է Արթուր Գրաբսկին իր ողջույնի խոսքում: 

Նա նշել է, որ այսօր նշանավոր օր է, որովհետեւ Հայաստանում այնպիսի անհատներ են հավաքվել, որոնք  իրավասու են ճակատագրական որոշումներ կայացնել:  Մասնավորապես, Ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Ռիչարդ Բաբայանը եւ Ռուսաստանի Դաշնության գլխավոր ուրոլոգ Դմիտրի Պուշկարը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է